Վիսկիի արտադրության ծավալներն աճել են․ «Ժամանակ»
Տնտեսություն
«Ժամանակ» թերթը գրում է․
«2016թ. հունվար-ապրիլին ՀՀ-ում խմիչքների արտադրության ծավալը կազմել է 28.64 մլրդ դրամ ՝ 2015-ի հունվար-ապրիլի համեմատությամբ աճելով 21%-ով։ 4 ամսում ՀՀ-ում համարյա 555 հազար լիտր վիսկի է արտադրվել, ինչը 3 անգամ գերազանցում է 2015-ի հունվար-ապրիլի ցուցանիշը (187.2 հազար լիտր)։
Նշենք, որ վիսկիի արտադրությունը ՀՀ-ում սկսվել է 2014-ին։ Վիսկիի արտադրությամբ զբաղվում է գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը։ Խմիչքը, ներքին շուկայում սպառումից բացի, արտահանվում է Իրաք»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)