Արցախի սպառողական շուկայում արձանագրվել է 0.5 տոկոս գնանկում (ֆոտո)
Տնտեսություն
2016թ. մայիս ամսին՝ նախորդ ամսվա համեմատ, ԼՂՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.5 տոկոս գնանկում: Նշված ժամանակահատվածում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նվազել են 1.0 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները՝ 0.3 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները աճել են 0.2 տոկոսով։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկանում է ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության լրատվական բաժնից։

Ըստ դիտարկվող քաղաքների՝ սպառողական գների ինդեքսը 2016թ. մայիսին 2015թ. դեկտեմբերի համեմատ կազմել է. Ստեփանակերտում՝ 100.6 տոկոս, Ասկերանում՝ 99.1 տոկոս, Հադրութում՝ 99.5 տոկոս, Մարտակերտում՝ 100.7 տոկոս, Մարտունիում՝ 99.2 տոկոս, Շուշիում՝ 99.7 տոկոս, իսկ Բերձորում՝ 99.6 տոկոս:
Սպառողական գների հավելաճը 2006-2016թթ. մայիսին



















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)