Մուշեղ Պետոյանի մականունավոր եղբայրը ոստիկանի է ծեծել․ «Հրապարակ»
Տնտեսություն
«Հրապարակ» թերթը գրում է․
«Անանուն աղբյուրը թերթին հայտնեց, որ թիվ 36 ընտրատարածքից ընտրված պատգամավոր ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանի եղբայրը՝ Կարեն Պետոյանը, որը հայտնի է «Կոլ» մականվամբ, ապրիլին ընկերոջ հետ Արթիկի շուկայի մոտ հերթապահություն կատարող ոստիկանի է ծեծի ենթարկել:
Ըստ թերթի աղբյուրի, դեպքը տեղի է ունեցել ուշ գիշերով, դրանից հետո Պետոյանն ու իր «հանցակիցը» լքել են երկիրը։ Մուշեղ Պետոյանը մեզ հայտնեց, որ եղբայրն իսկապես ապրիլի 15-ին կամ 10-ին գնացել է Անապա, սակայն ծեծկռտուքի մասին լուրերը հերքեց. «Բացառում եմ դա, ինքը մեծ մարդ է, ի՞նչ ծեծկռտուք»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից