Արծվիկ Մինասյանը հպարտությամբ է կրում հայկական առաջին արտադրության «Արմֆոն» հեռախոսը
Տնտեսություն
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հպարտությամբ է կրում հայկական առաջին արտադրության «Արմֆոն» հեռախոսը: Այս մասին հայտարարեց Արծվիկ Մինասյանը «Հայկական տնտեսագիտական միություն 2016» տարեկան եռօրյա գիտաժողովին:
«Պաշտպանենք մեր տեղական արտադրությունը, որպեսզի տեղական արտադրությունը զարգանա, կարողանա առաջ շարժվել: Այդ դեպքում մենք իսկապես ազգային տնտեսության մակարդակում կունենանք մրցունակ, առաջ գնացող իրավիճակ»,- ասաց Արծվիկ Մինասյանը գիտաժողովի ժամանակ:
Ինժեներական հարուստ փորձ ունեցող հայազգի երիտասարդ մասնագետներն օրերս ներկայացրել են իրենց կողմից ստեղծած «Արմֆոն» հեռախոսները, որոնք ոչնչով չեն զիջում աշխարհի առաջատար բրենդների մոդելներին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)