Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել» Նեպալում կրկին ջրհեղեղ է ԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FT Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում 61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկել Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք Շաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատեն Մխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Ի՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքից Թուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել 

ՌԴ-ի հետ բանակցություններ են վարվում նավերի աղաչափերի պատվերները Գյումրիում իրականացնելու համար

Տնտեսություն

 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը բանակցություններ է վարում ՌԴ «Միասնական ռուսական նավատորմ» կորպորացիայի հետ՝ նավերի աղաչափերի պատվերները կրկին Գյումրիում իրականացնելու համար: Խոսքը վերաբերում է նավերի աղաչափեր պատրաստող Գյումրու  «Անալիտիկ սարքեր-1» գործարանին: Բանակցությունները կշարունակվեն: Հուլիսի 26-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ այս մասին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

«Բանակցությունները կշարունակվեն, և տեխնոլոգիական վերանայումների հենքի վրա, հուսանք, «Անալիտիկ սարքեր-1» գործարանը կկարողանա իր ամբողջ արտադրական հզորությամբ ապահովել թե՛ արտադրության կազմակերպում, թե՛ իրացում»,-նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ վստահեցնելով, որ նախարարությունը գործարանին կաջակցի նաև արտահանման ապահովագրական ողջ սխեմայով: 

Գյումրու «Անալիտիկ սարքեր-1» գործարանը, որը խորհրդային տարիներին նավերի աղաչափեր արտադրող եզակի գործարաններից էր, պատվերների բացակայության պատճառով խնդիրների առաջ է կանգնել: Գործարանի պատրաստած  աղաչափերը ՌԴ պաշտպանության նախարարության  երկրորդ-երրորդ սերունդների սուզանավերի վրա են օգտագործվում: Նոր՝ 4-5-րդ  սերունդների սուզանավերի աղաչափերը  մի փոքր տարբեր են: Դրանք պատրաստվում են միայն Սանկտ Պետերբուրգի «Ավրորա» գիտահետազոտական ինստիտուտում:

Գյումրու գործարանն  այս պահին իրականացնում է միայն հին աղաչափերի նորոգում, սակայն ինչպես վստահեցրեց գործարանի տնօրեն Ժորա Ավետիսյանը, գործարանն ի վիճակի է ոչ միայն հին աղաչափերի նորոգում իրականացնել, այլ նաև պատրաստել նոր սերնդի սուզանավերի աղաչափեր: «Մենք պատրաստ են ցանկացած խնդիր լուծել, այդ թվում նաև հումքի հետ կապված, միակ խնդիրը միայն պատվերների առկայությունն է, որի դեպքում ոչ միայն արտադրական ծավալները կավելանան, այլ նաև աշխատողների թիվը: Գործարանն ունի նաև ընդլայնվելու հնարավորություն»,-ավելացրեց տնօրեն Ժորա Ավետիսյանը՝ հավելելով, որ այս ընթացքում գործարանը միշտ է աշխատել՝ թեկուզ քիչ ծավալներով: Խոսելով նոր շուկաների մասին՝ գործարանի տնօրենը փաստեց, որ այս աղաչափերը նախագծված են միայն ռուսական նավատորմի համար և այլ երկրում շուկա փնտրելն անիմաստ է: Այս պահին գործարանի աշխատողների թիվը 40 է, բայց պատվերների դեպքում մինչև 100 և ավելի  աշխատող կարող է պահել գործարանը: Տարեկան հիմա արտադրվում է 266-300 միլին դրամի արտադրանք: Խորհրդային տարիներին գործարանը եղել է եզակին և արտադրել է հսկայական քանակությամբ աղաչափեր:

Արմենուհի Մխոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժը
Ամենադիտված