Հայաստանում արտարժույթների փոխարժեքներն աճել են
Տնտեսություն
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը օգոստոսի 1-ին կազմել է 476.38 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.25 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 532.21 դրամ՝ բարձրանալով 3.23 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 627.49 դրամ է, նախորդ օրվա համեմատ աճել է 0.05 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը օգոստոսի 1-ին կազմել է 7.19 դրամ, աճը 0.08 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. արծաթ' 306.93 դրամ, ոսկի՝ 20,554.03 դրամ, պլատին' 17,506.15 դրամ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)