Հայաստանում սկսել են ավելի քիչ թեյ օգտագործել
Տնտեսություն
Հայաստան այս տարվա հունվար-մայիսին ներկրվել է 140 տոննա թեյ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 12 տոննայով: 2015 թվականի հունվար-մայիսին Հայաստան է ներկրվել 152 տոննա թեյ: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնից:
Ընթացիկ տարում ամենաշատ ծավալով թեյ' 70 տոննա, ներկրվել է Շրի Լանկայից, որին 38 տոննայով հաջորդում է Ռուսաստանի Դաշնությունը, այնուհետև 20 տոննայով Արաբական Միացյալ Էմիրությունները:
Ընթացիկ տարում Հայաստանից թեյի արտահանում իրականացվել է քիչ քանակությամբ: Ընդամենը 1 տոննա արտահանվել է Ռուսաստան: Նախորդ տարի այս ցուցանիշն ընթացիկ տարվա տվյալների համեմատ զգալի բարձր է եղել: 2015 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանից արտահանվել է 40 տոննա թեյ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)