Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել» Նեպալում կրկին ջրհեղեղ է ԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FT Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում 61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկել Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք Շաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատեն Մխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Ի՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքից Թուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել 

Ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից անցնում ենք արտադրությամբ և արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի. ՀՀ վարչապետ

Տնտեսություն

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2016 թվականի առաջին կիսամյակի ընթացքում արձանագրված տնտեսական արդյունքներն ու նախանշվել հետագա անելիքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Բացման խոսքում կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է.

«Բացման խոսքում կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «2016 թվականի սկզբին Հայաստանի Հանրապետության առջև ծառացած էին բազում ինչպես սոցիալ-տնտեսական, այնպես էլ ազգային անվտանգությանն առնչվող մարտահրավերներ: Հիմնական գործընկեր երկրներում 2015 թվականին սկիզբ առած բացասական տնտեսական ճնշումները, արտաքին լոգիստիկ խնդիրները, ինչպես նաև միջազգային տնտեսական աճի և միջազգային առևտրի դանդաղումը վտանգել էին երկրի առաջանցիկ տնտեսական աճի հեռանկարները: Սակայն, հիմնվելով 2016 թվականի առաջին կիսամյակի տվյալների վրա, կարելի է փաստել, որ առկա են որոշակի հաջողություններ՝ անգամ շարունակվող գնանկման համատեքստում 2016 թվականի առաջին եռամսյակում գրանցվեց 4.4 տոկոս տնտեսական աճ, իսկ հունվար-հունիս ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճեց 4.8 տոկոսով: 2015 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացված հակացիկլային քաղաքականության և առաջ եկող խոչընդոտներին ժամանակին և արդյունավետ արձագանքման շնորհիվ այդ տարվա բացասական շոկերն ամբողջապես կլանվեցին մեր տնտեսության կողմից՝ չփոխանցվելով 2016 թվական: Ըստ փորձագիտական գնահատականների, 2015 թվականին տեղ գտած արտաքին ցնցումներն առանց կառավարության կողմից իրագործված քաղաքականության կարող էին բնակչության եկամուտները նվազեցնել 20-30 տոկոսով»: Վարչապետն ընդգծել է, որ արդեն իսկ տեսանելի են Հայաստանի Հանրապետության կառավարության՝ արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության առաջին արդյունքները: Նրա խոսքով՝ կառավարության նպատակն է եղել խթանել տնտեսական աճն արտահանման աճի շնորհիվ՝ զուգակցելով այն արտաքին առևտրի հաշվեկշռի պակասուրդի կրճատմամբ: Հովիկ Աբրահամյանն ավելացրել է, որ արտաքին առևտրաշրջանառության աշխուժացման արդյունք է հանդիսացել արդյունաբերական արտադրանքի ծավալների աճը, որը 2016 թվականի առաջին 6 ամիսների արդյունքներով կազմել է 8.9 տոկոս, ընդ որում՝ մշակող արդյունաբերության արտադրանքի ծավալներն աճել են 105.1 տոկոսով, իսկ հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում ճյուղի արտադրանքի արտադրության ծավալները՝ 118.8 տոկոսով: «Արտաքին առևտրի հաշվեկշռի դեֆիցիտը շարունակում է նվազել, սակայն ի տարբերություն 2015 թվականի, 2016 թվականի արտաքին առևտրի դեֆիցիտի նվազման հիմնական գործոն է հանդիսացել արտահանման աճը, այլ ոչ թե ներմուծման նվազումը: Այսպես, 2016 թվականի առաջին 6 ամիսների տվյալների համաձայն, ապրանքային արտահանումը գրանցել է 16.7 տոկոս աճ այն ժամանակ, երբ ներմուծումը սկսել է վերականգնվել՝ գրանցելով միայն 3.7 տոկոս նվազում: Փաստացի արտահանումը աճել է շուրջ 116.6 մլն ԱՄՆ դոլարով այն ժամանակ, երբ ներմուծումը գրանցել է մոտ 56 մլն ԱՄՆ դոլարի չափով նվազում: 2016 թվականի առաջին 5 ամսվա ընթացքում կտրուկ արտահանման աճ են գրանցել թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, պատրաստի սննդի արտադրանք, մանածագործական իրեր, բուսական ծագման արտադրանք ապրանքային խմբերը: Կարելի է փաստել, որ չնայած ներքին սպառման կրճատմանը, Հայաստանի Հանրապետության վերջին մեկուկես տարվա տնտեսական աճն ապահովվել է արտաքին առևտրի շնորհիվ, ինչը նշանակում է, որ արդեն իսկ տեղի է ունենում որակապես նոր տնտեսական աճ' այն է ներքին սպառմամբ պայմանավորված տնտեսական աճից մենք անցնում ենք արտադրությամբ և արտահանմամբ ուղղորդվող տնտեսական աճի»,- նշել է վարչապետն՝ ավելացնելով, որ այսպիսի փոփոխությունները կարող են հանդիսանալ տնտեսության նոր երկարաժամկետ ձևափոխության սկզբի նախանշաններ: «Անհրաժեշտ է, որ ջանքերն ուղղված լինեն նրան, որ այդպիսի փոփոխության հնարավորությունը վերածվի փաստի: Միաժամանակ, հարկ եմ համարում նշել, որ դրական փոփոխությունները դեռևս չեն նշանակում, որ անելիքներ չունենք: Առկա են բազմաթիվ հրատապ լուծում պահանջող խնդիրներ: Առկա հաջողությունները պետք է միայն որպես հիմք ծառայեն հետագա բարեփոխումների և համապարփակ զարգացմանն ուղղված քաղաքականության իրագործման համար: Այսօր ծայրահեղ կարևորություն ունեն ներքին գործարար միջավայրի բարելավումը, կոռուպցիոն ռիսկերի հնարավորինս նվազեցումը, նոր մրցակցային առավելությունների բացահայտումը և զարգացումը, ինչպես նաև հայկական ապրանքների՝ նոր շուկաների մուտք գործելուն նպաստելը և առկա շուկաներում դիրքերի ամրապնդելը: Եզրակացնելով, կարող եմ փաստել, որ ներկայումս, չնայած մի շարք ռիսկերի առկայությանը, տնտեսական զարգացումները կրում են դրական բնույթ, և մեր հիմնական միջնաժամկետ նպատակներից պետք է հանդիսանա առկա հաջողությունների ամրապնդումը, ռիսկերի անընդհատ մոնիթորինգը և չեզոքացումը, ինչպես նաև առավել ներառական տնտեսական աճի ապահովումը», - ընդգծել է Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը կարևորել է համատեղ ուժերով առկա խնդիրների լուծումը և նշել, որ կառավարությունը շարունակելու է ականջալուր լինել քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության հրապարակային առաջարկություններին և մոտեցումներին:

Խորհրդակցության ընթացքում տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ընթացքում տնտեսական ոլորտը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը, առևտրաշրջանառության, այդ թվում՝ արտահանման ծավալների ավելացմանը, ներդրումների ներգրավմանը, բիզնես միջավայրի հետագա բարելավմանն ուղղված առաջարկություններ և դիտարկումներ, անդրադարձ կատարել առկա խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժը
Ամենադիտված