Ստեփանակերտում ուժեղ կարկուտից ենթակառուցվածքներ, տներ են վնասվել
Տնտեսություն
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ուժեղ կարկուտից ենթակառուցվածքներ են վնասվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:
Կարկուտին զուգահեռ եղել է ուժգին քամի, սելավ: Որոշ ճանապարհներ ջրածածկվել են, վնասվել են տների տանիքներ, էլեկտրասյուներ, գազատարեր: Գրանցվել են ծառերի տապալվելու և պատերի փլուզման մի շարք դեպքեր: Վնասվել են շուրջ մեկ տասնյակ մեքենա: Ըստ Արտակ Բեգլարյանի՝ բարեբախտաբար մարդկային կորուստներ չկան, քաղաքացիները վնասվածքներ չեն ստացել: Ներկայում արագ տեմպերով իրականացվում են վերականգնման աշխատանքներ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)