Կառավարությունը փոխհատուցեց Մերձավոր Արևելքում տրամադրված ՀՀ անձնագրերի պետտուրքը
Տնտեսություն
2016 թվականի 2-րդ կիսամյակում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Մերձավոր Արևելքում տրամադրել է 581 ՀՀ անձնագիր: Կառավարության նիստում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ Դամասկոսի դեսպանատան միջոցով տրամադրվել է 349, Հալեպի հյուպատոսարանի՝ 150, Բեյրութում՝ 150, Բաղդադում՝ 19:
Քոչարյանի խոսքով՝ անձնագրերի համար պետական տուրք չի գանձվել՝ հաշվի առնելով հակամարտությունների պատճառով այդ տարածաշրջանում մեր հայրենակիցների բարդ դրությունը: Պետտուրքերը փոխհատուցելու նպատակով ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից ՀՀ ԱԳՆ-ին հատկացրեց 36.5 մլն դրամ:

















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)