Դոլարի և ֆունտի միջին փոխարժեքներն աճել են, եվրոյինն ու ռուբլունը՝ նվազել
Տնտեսություն
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը օգոստոսի 4-ին կազմել է 476.16 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.02 դրամով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 529.78 դրամ՝ իջնելով 3.02 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 633.10 դրամ է՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 2.02 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը օգոստոսի 4-ին կազմել է 7.16 դրամ՝ աճելով 0.02 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները՝ արծաթ՝ 315.21 դրամ, ոսկի՝ 20,803.26 դրամ, պլատին՝ 17,773.63 դրամ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)