Սոչիում կկայանա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը
Տնտեսություն
Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը տեղի է ունենալու օգոստոսի 12-ին Սոչիում: Այդ մասին հաղորդում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը և տեղեկացնում, որ նիստին կմասնակցի նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Նիստի ընթացքում կարծածվեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործակցությանը վերաբերող հարցեր: Առաջնային ուշադրություն է դարձվելու միասնական շուկաների ձևավորման խնդիրներին, այդ թվում' այնպիսի սոցիալական նշանակություն ունեցող ոլորտին, ինչպիսին է դեղերի բնագավառը: Նախատեսվում է քննարկել նաև միության մաքսային օրենսգրքի նախագիծը:
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել մայիսին' Հայաստանում:

















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)