Դոլարն արժեզրկվել է, եվրոն` արժևորվել
Տնտեսություն
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը օգոստոսի 12-ին կազմել է 476.20 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.05 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 530.87 դրամ՝ աճելով 0.09 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 616.87 դրամ է, նախորդ օրվա համեմատ նվազել է 0.87 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը օգոստոսի 12-ին կազմել է 7.36 դրամ` նախորդ օրվա համեմատ մնացել է անփոփոխ: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 309.42 դրամ, ոսկի՝ 20,745.3 դրամ, պլատին' 17,836.36 դրամ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)