Եվրոն, ֆունտն ու ռուբլին արժևորվել են
Տնտեսություն
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը օգոստոսի 18-ին կազմել է 475.30 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.01 դրամով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 537.94դրամ՝ աճելով 2.41 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 625.59 դրամ է, նախորդ օրվա համեմատ աճել է 6.02 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը օգոստոսի 18-ին կազմել է 7.47 դրամ՝ նախորդ օրվա աճը 0.05 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները՝ արծաթ՝ 299.05 դրամ, ոսկի՝ 20,528.06 դրամ, պլատին՝ 16,946.9 դրամ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)