Դոլարը, եվրոն ու ֆունտն արժևորվել են
Տնտեսություն
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը օգոստոսի 25-ին կազմել է 474.68 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.34 դրամով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 536.15 դրամ՝ աճելով 1.09 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 628.00 դրամ է, նախորդ օրվա համեմատ աճել է 0.83 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը օգոստոսի 25-ին կազմել է 7.32 դրամ՝ նախորդ օրվա միջին փոխարժեքը մնացել է անփոփոխ: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները՝ արծաթ՝ 287.52 դրամ, ոսկի՝ 20,255.58 դրամ, պլատին՝ 16,634.83 դրամ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)