Դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքներն անկում են գրանցել
Տնտեսություն
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը սեպտեմբերի 1-ին կազմել է 474.69 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.06 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 528.90 դրամ՝ նվազելով 0.21 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 628.82 դրամ է, նախորդ օրվա համեմատ աճել է 5.47 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը սեպտեմբերի 1-ին կազմել է 7.27 դրամ'նախորդ օրվա համեմատ անկումը 0.01 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները' արծաթ' 286 դրամ, ոսկի՝ 19,981.3 դրամ, պլատին' 16,024.72 դրամ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)