Դոլարն ու եվրոն արժևորվել են
Տնտեսություն
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը սեպտեմբերի 2-ին կազմել է 474.78 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.09 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 530.61 դրամ՝ աճելով 1.71 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 629.75 դրամ է, նախորդ օրվա համեմատ աճել է 0.93 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը սեպտեմբերի 2-ին կազմել է 7.22 դրամ՝ նախորդ օրվա համեմատ անկումը 0.05 դրամ է: Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները՝ արծաթ՝ 286.06 դրամ, ոսկի՝ 19,985.09 դրամ, պլատին'16,027.76 դրամ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)