Գյուղնախարարությունը հնդկական արտադրության տրակտորների համար պահեստամասեր է ներկրել
Տնտեսություն
Հնդկաստանից Հայաստան է ներկրվել «Սամե» և «Սոնալիկա» ընկերությունների արտադրության գյուղտեխնիկայի պահեստամասերի խմբաքանակ, ինչը հնարավորություն կտա թարմացնել հանրապետության գյուղտեխնիկայի պարկը' նորոգելով 2005-2006 թթ. ընթացքում ձեռք բերված հնդկական վերոնշյալ ընկերությունների արտադրության շուրջ 300 միավոր անիվավոր տրակտորները: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Գյուղտեխնիկայի ներկրման հարցում երկու երկրների միջև համագործակցություն սկսելու վերաբերյալ գործարար շրջանակների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2016 թվականի մարտ ամսին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի' Հնդկաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում:
Գործարքն իրականացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և «Նուռնուս» ՍՊԸ-ի կողմից հնդկական կողմի հետ իրականացված համագործակցության արդյունքում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)