Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
Տնտեսություն
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը սեպտեմբերի 6-ին կազմել է 474.71 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ նվազել է 0.04 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 529.97 դրամ՝ նվազելով 0.04 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 633.17 դրամ է, նախորդ օրվա համեմատ աճել է 0.38 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը սեպտեմբերի 6-ին կազմել է 7.33 դրամ'նախորդ օրվա համեմատ միջին փոխարժեքի փոփոխություն չի եղել:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները' արծաթ' 297 դրամ, ոսկի՝ 20,243.12 դրամ, պլատին' 16,254.33 դրամ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)