Դոլարը, ռուբլին ու եվրոն դրամի նկատմամբ արժևորվել են
Տնտեսություն
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը սեպտեմբերի 22-ին կազմել է 473.62 դրամ: Այն սեպտեմբերի 21-ի համեմատ արժևորվել է 0.06 դրամով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 531.97 դրամ՝ արժևորվելով 2.34 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 618.78 դրամ է՝ սեպտեմբերի 21-ի համեմատ այն արժևորվել է 3.86 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը սեպտեմբերի 21-ին կազմել է 7.42 դրամ՝ սեպտեմբերի 21-ի համեմատ արժևորվել է 0.13 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները՝ արծաթ՝ 295.87 դրամ, ոսկի՝ 20.192.84 դրամ, պլատին՝ 15.882.01 դրամ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)