Վարդան Արամյանը նախարարներին խնդրեց լինել խիստ պահպանողական
Տնտեսություն
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նախարարներին խնդրեց լինել խիստ պահպանողական վերաբաշխումների հետ կապված: Կառավարության նիստին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց որոշման փոփոխություն, որով կանոնակարգվում են ռադիոլոկացիոն դիտարկումներ և հակակարկտային ներգործության աշխատանքներ իրակա նացնող մասնագետների աշխատանքը և աշխատանքի վարձատրությունը: Վարդան Արամյանը հույս հայտնեց, որ այս որոշումը լրացուցիչ ծախսեր չի առաջացնի, քանի որ պահուստային ֆոնդն այսօրվա դրությամբ սպառվել է:
«Մենք նոր առաջարկ կներկայացնենք վերաբաշխման վերաբերյալ: Սակայն խնդրում եմ գերատեսչությունների ղեկավարներին, որ խիստ պահպանողական լինեն' վերաբաշխումների հետ կապված, որովհետև մենք ունենք լուրջ լարվածություն»,- նշեց նախարարը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)