Այնպես պետք է աշխատենք, որ ինձ միջանցքներում կամ փողոցներում չփորձեք որսալ. Ֆինանսների նախարար
Տնտեսություն
Մենք մեր աշխատանքում կլինենք բաց, կունենանք ձևաչափ, որպեսզի լրատվական աշխարհը միջանցքներում կամ փողոցներում չփորձի որսալ ինձ կամ իմ գործընկերներին։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։ Նախարարի խոսքով՝ իրենք փորձել են ներկայացնել խելամիտ բյուջե, որը ճշգրիտ կարտացոլի Հայաստանի տնտեսական իրավիճակը։
«Ինձ շատ են ասում՝ վարչապետը հայտարարել է, որ տնտեսական վիճակը բավականին բարդ է։ Խնդրում եմ՝ այս խոսքերն ընդունեք որպես իրողություն, բայց դա բնավ չի նշանակում, որ պետք է ապագայի նկատմամբ ձևավորենք բացասական սպասումներ։ Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որը միայն ՀՀ տնտեսությանը հատուկ չէ։ Մեր տարածաշրջանի երկրներում նման իրավիճակներ դրսևորվել են»,- հայտարարեց ֆինանսների նախարարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)