Իգնատի Առաքելյանը հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի հետ
Տնտեսություն
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Մոսկվա կատարած այցի շրջանակում նախօրեին հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Ջամբուլատ Խաթուովի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՌԴ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքէջի տեղեկացմամբ' Ջամբուլատ Խաթուովը շնորհավորել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարին պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք երկրի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում հետագա համագործակցության հեռանկարները, այդ թվում' նաև Հայաստանում ջերմոցային տնտեսությունների և ինտենսիվ այգիների զարգացման հարցը' տեղական պտուղ-բանջարեղենը դեպի ռուսաստանյան առևտրային ցանցեր արտահանելու հնարավորությամբ:
Հանդիպումը կազմակերպվել է «Ոսկե աշուն-2016» 18-րդ ռուսաստանյան ագրոարդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)