Դոլարն արժեզրկվել է, ֆունտը, ռուբլին ու եվրոն` արժևորվել
Տնտեսություն
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հոկտեմբերի 10-ին կազմել է 474.46 դրամ: Այն հոկտեմբերի 7-ի համեմատ արժեզրկվել է 0,13 դրամով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 529.88 դրամ՝ արժևորվելով 2,04 դրամով: Բրիտանական ֆունտի փոխարժեքը 589,14 դրամ է, հոկտեմբերի 7-ի համեմատ այն արժևորվել է 5,49 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հոկտեմբերի 10-ին կազմել է 7,61 դրամ՝ հոկտեմբերի 7-ի համեմատ արժևորվելով 0,01 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները՝ արծաթ՝ 264,36 դրամ, ոսկի՝ 19,201,28 դրամ, պլատին՝ 14.872,89 դրամ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)