Դոլարը, ռուբլին արժևորվել են, ֆունտն ու եվրոն` արժեզրկվել
Տնտեսություն
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հոկտեմբերի 11-ին կազմել է 475,34 դրամ: Այն հոկտեմբերի 10-ին համեմատ արժևորվել է 0,88 դրամով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 528,06 դրամ՝ արժեզրկվելով 1,82 դրամով: Բրիտանական ֆունտի փոխարժեքը 584,76 դրամ է, հոկտեմբերի 10-ի համեմատ այն արժեզրկվել է 4,38 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հոկտեմբերի 11-ին կազմել է 7,62 դրամ' հոկտեմբերի 10-ի համեմատ արժևորվելով 0,01 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները' արծաթ' 271,72 դրամ, ոսկի՝ 19,248,38 դրամ, պլատին' 14.778,21 դրամ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)