Դոլարը, ռուբլին, ֆունտն ու եվրոն արժեզրկվել են
Տնտեսություն
Դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հոկտեմբերի 17-ին կազմել է 475,75 դրամ: Այն հոկտեմբերի 14-ին համեմատ արժեզրկվել է 0,81 դրամով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 522.85 դրամ՝ արժեզրկվելով 2,27 դրամով: Բրիտանական ֆունտի փոխարժեքը 578,99 դրամ է, հոկտեմբերի 14-ի համեմատ այն արժեզրկվել է 2.99 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հոկտեմբերի 17-ին կազմել է 7,54 դրամ՝ հոկտեմբերի 14-ի համեմատ արժեզրկվելով 0,03 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները՝ արծաթ՝ 267,22 դրամ, ոսկի՝ 19,146,41 դրամ, պլատին՝ 14.270,9 դրամ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)