Մինչև 2022 թվականը ԵԱՏՄ-ի ֆինանսական համակարգերի ինտեգրացումը իրատեսական է. ԵԱԶԲ-ի ղեկավար
Տնտեսություն
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Դմիտրի Պանկինը 2022 թվականը իրատեսական տարեթիվ է համարել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ֆինանսական համակարգերի ինտեգրացման համար: Այդ մասին հայտարարել է «Իզվեստիա» թերթ ին տված հարցազրույցում:
«Ըստ իս, 2022 թվականը միանգամայն իրատեսական ժամկետ է, եթե կարգավորիչները համաձայնության գան: Ես կարծում է, որ այժմ շատ կարեւոր Է միասնական Մաքսային օրենսգրքի ընդունումը: Այնուհետեւ օրակարգում կլինի դեղագործական ապրանքների միասնական շուկան, հետո՝ էներգետիկական շուկան: Եվ այսպես, քայլը քայլի հետեւից»,- ասել է Պանկինը:
Ընդ որում Պանկինն ընդգծել է, որ նախեւառաջ հարկավոր է ուշադրությունը կենտրոնացնել ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման, կարգավորման նորմերի մերձեցման եւ փոխհամաձայնեցված դրամավարկային քաղաքականության վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)