Դոլարն, ֆունտն ու եվրոն արժեզրկվել է, ռուբլին ՝ արժևորվել
Տնտեսություն
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հոկտեմբերի 19-ին կազմել է 475,33 դրամ: Այն հոկտեմբերի 18-ին համեմատ արժեզրկվել է 0,23 դրամով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 522,72 դրամ՝ արժեզրկվելով 1,20 դրամով: Բրիտանական ֆունտի փոխարժեքը 584,13 դրամ է, հոկտեմբերի 18-ի համեմատ այն արժեզրկվել է 0.05 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հոկտեմբերի 19-ին կազմել է 7,61 դրամ՝ հոկտեմբերի 18-ի համեմատ արժևորվելով 0,04 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները՝ արծաթ՝ 269.73 դրամ, ոսկի՝ 19,228.08 դրամ, պլատին՝ 14.365.28 դրամ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)