ԵԱՏՄ-ի երկրների նոր մաքսային օրենսգիրքը կարող է ընդունվել հոկտեմբերի 28-ին
Տնտեսություն
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների համար նոր մաքսային օրենսգիրքը կարող Է ընդունվել միջկառավարական խորհրդի հոկտեմբերի 28-ի նիստում: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության (ԴՄԾ) փոխղեկավար եւ Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) նախագահ Ռուսլան Դավիդովը:
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ ԵԱՏՄ-ի երկրների ազգային ներկայացուցչությունների մակարդակով շատ բան Է արվում, որպեսզի Եվրասիական միության նոր օրենսգրքով սկսենք աշխատել 2017 թվականի հունվարի 1-ից: ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին: Մենք ակնկալում ենք, որ այնտեղ վերջնական որոշում կընդունվի, եւ հաջորդ տարվանից ԵԱՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը ուժի մեջ կմտնի»,-ասել է Դավիդովը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)