Հայաստանն Արցախին տրամադրում է 3,3 մլրդ դրամի վարկ
Տնտեսություն
ՀՀ կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հանրապետությանը կտրամադրի 3 մլրդ 300 մլն դրամի միջպետական վարկ: Այդ մասին որոշումը գործադիրի նիստին ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Որոշումը պայմանավորված է ԼՂՀ-ին ՀՀ պետբյուջեից տրամադրվող բյուջետային վարկի գումարի ավելացման անհրաժեշտությամբ: Այդպիսով, ՀՀ 2016թ. պետբյուջեի «Միջպետական վարկ ԼՂՀ-ին» ծրագրի գծով նախատեսված հատկացումներն ավելացվում են 3 մլրդ 303 մլն դրամով»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարարը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)