«Մենք լինելու ենք մի փոքր զսպող». նախարարի արձագանքը՝ Բագրատյանին
Տնտեսություն
Եթե կա պակասուրդ, և այս տարի 3,5-ի փոխարեն լինելու է 6 տոկոս պակասուրդ, ապա նորմալ է, որ մեծ թվով տնտեսական աճ չի ապահովվում: Ավելին՝ եթե պարտք ու վարկ էլ չվերցվեին, ապա դրական չէր լինի նաև ՀՆԱ-ի ցուցանիշը: ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի քննարկման ժամանակ արձագանքելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի դժգոհություններին, ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նախարարը չհամաձայնեց պատգամավորի հետ, թե 2016-ին դրամավարկային քաղաքականությունը ընդլայնող չի եղել: Ավելին՝ նախարարը վստահեցրեց, որ այդ քաղաքականությունը շարունակվելու է, իսկ 2017-ին դրա արդյունքներն ավելի տեսանելի են լինելու:
«Մենք լինելու ենք մի փոքր զսպող: Կարծում եմ՝ որպեսզի տնտեսության մեջ շոկից հետո վերականգնվենք, դրամավարկայինը պահելու ենք ընդլայնող»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է տնտեսական աճի ցուցանիշներին, ապա նախարարի խոսքով՝ պետք է ջանալ բարձր ցուցանիշներ ապահովելու համար և պահել այդ տեմպերը. «2 կամ 3 տոկոսով չէ, որ լուծելու ենք սոցիալական խնդիրները, սակայն պիտի հաշվի առնել, թե ինչ է կատարվում նաև աշխարհում»,- հավելեց Վարդան Արամյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)