Դոլարն ու ռուբլին արժեզրկվել են, ֆունտը և եվրոն՝ արժևորվել
Տնտեսություն
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հոկտեմբերի 31-ին կազմել է 475,14 դրամ: Այն հոկտեմբերի 28-ի համեմատ արժեզրկվել է 0,20 դրամով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 520,47 դրամ՝ արժևորվելով 1,97 դրամով: Բրիտանական ֆունտի փոխարժեքը 578.01 դրամ է, հոկտեմբերի 28-ի համեմատ այն արժևորվել է 0,99 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հոկտեմբերի 31-ին կազմել է 7,53 դրամ՝ հոկտեմբերի 28-ի համեմատ արժեզրկվելով 0,02 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները՝ արծաթ՝ 269,01 դրամ, ոսկի՝ 19,446,48 դրամ, պլատին՝ 14.848,37 դրամ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)