Հայաստանում զգալի ավելացել է ծխախոտի արտադրությունը
Տնտեսություն
2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայստանում արտադրվել է 16 մլրդ 66,7 մլն հատ սիգարետ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 12 մլրդ 601,3 մլն հատ սիգարետ:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 27,5 տոկոս:
Ընդհանուր առմամբ՝ 2016 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 91 մլրդ 162 մլն դրամի ծխախոտային արտադրատեսակ: Այն նախորդ տարվա համանուն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 19,4 տոկոսով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)