ԱԶԲ-ն Հայաստանին կհատկացնի 90 մլն դոլարի վարկ
Տնտեսություն
Ասիական զարգացման բանկը Հայաստանին կհատկացնի 90 մլն դոլարի բյուջետային աջակցության վարկ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, կառավարության նիստին ներկայացնելով համաձայնագիրը, նշեց, որ այդ միջոցներով նախատեսվում է բարելավել հանրապետությունում ճանապարհային, ջրամատակարարման և էլեկտրաէներգետիկայի ոլորտների կառավարումը և կայունությունը:
Արամյանի խոսքով՝ գումարը կտրվի 15 տարով, որից 3-ը արտոնյալ ժամանակահատվածով, Libor + 0,5%-ով:
Ծրագրի մեկ այլ նպատակն է Էլեկտրաէներգիայի շուկայում մրցակցության մեխանիզմներ ներդնելը: Դա կօգնի մեծացնել գեներացումը, այդ թվում' արտահանման համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)