Ի՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքից Թուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել 36 ժամ ջուր չի լինի Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներ Թրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիս Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը Պերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է Հիտլերը Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է» Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի 

Ներդրողների դրածը կերել են, հետևաբար՝ մարդիկ չեն ցանկանում այլևս ներդրումներ կատարել. Արամ Մանուկյան

Տնտեսություն

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար, պատգամավոր Արամ Մանուկյանը եղել և շարունակում է մնալ այն կարծիքին, որ «Նաիրիտ» գործարանի վերագործարկումը հնարավոր է:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հայտարարություն տարածեց, որտեղ ասվում էր, որ, հիմք ընդունելով «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հայտարարել է մրցույթ՝ մասնավոր ներդրողի ներգրավմամբ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ արտադրական ենթակառուցվածքների վերագործարակման նպատակով։

Արամ Մանուկյանը, սակայն, կարծում է, որ ներդրողներն այս անգամ էլ կհրաժարվեն, քանի որ տարիներ շարունակ իշխանություններից խաբված են եղել, ինչի մասին գիտեն նաև ներդրումներ կատարել ցանկացողները:
«Խորը տեխնիկական ֆինանսական տվյալներին մենք չենք տիրապետում, բայց միշտ ասել ենք, որ գործարանի վերագործարկումը հնարավոր է: Մի կողմից մենք ունենք հազարավոր աշխատողներ, ովքեր մտահոգվում են, և կան իշխանություններ, ովքեր պատասխանատու են այդ խնդրի համար: Ես միշտ պահանջել եմ իշխանավորներից՝ այդ մարդկանց հետ լինել անկեղծ և հիմնավոր ներկայացնել իրավիճակը բազմակողմանի, որպեսզի, վերջապես, այդ մարդիկ հասկանան, թե ինչ ճակատագիր է սպասվում գործարանին»,- ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նշեց պատգամավորը:

Նրա համոզմամբ՝ գործարանի վերագործարկման համար հնարավոր բոլոր սցենարները պետք է մշակվեն ու ներկայացվեն գործարանի աշխատողներին, որպեսզի հետագայում ինչ-ինչ հարցեր ու խնդիրներ չառաջանան: Պատգամավորի խոսքով՝ մինչև այդ խաբկանքը չվերանա, ոչ ոք լիարժեք չի կարող ասել՝ գործարանին, ի վերջո, ինչ ճակատագիր է սպասվում: «Պետք է այդ մարդկանց նկատմամբ լինել ազնիվ, անգամ եթե կա բարդ, բայց ոչ վիճելի սցենար, պետք է ներկայացնել նրանց: Չի՛ կարելի նրանց քթից բռնել ու քարշ տալ տարիներ շարունակ, ինչ-որ էսթետիկ լուծումներ գտնելով և խուսափելով խնդրի լուծումից: Միակ ճիշտ ճանապարհն այդ մարդկանց հետ նստել ու իրավիճակը ճիշտ բացատրելն է, նրանց հետ միասին դուրս գալու ելքեր որոնելը, իսկ անազնիվ լինելն՝ արդեն անթույլատրելի է»,- ասաց նա:

Ա. Մանուկյանը համոզված է, որ գործարանը փրկելու ելքեր անպայման կգտնվեն, եթե, իհարկե, դրանք փնտրելու ցանկություն ունենան: «Ես ամբողջ մեխանիզմն այս պահին չեմ պատկերացնում, բայց այն, որ կարող են լինել այդպիսի մեխանիզմներ, հնարավոր է: Կարող է դրանք լինեն միջանկյալ լուծումներ, փոխակերպումներ, կրճատումներ…, բայց միշտ էլ լուծումներ կգտնվեն: Երկար տարիներ այս ծածկադմփոցի գործընթացը շարունակվում է, ու ոչ էլ խնդիրն առաջ է գնում, ինչն էլ իր հերթին բողոքի ալիք է բարձրացնում»,- հավելեց նա:

Հարցին՝ ինչն է պատճառը, որ այսօր ներդրողները հրաժարվում են՝ Ա. Մանուկյանը պատասխանեց, որ ներդրողների դրածը կերել են, հետևաբար մարդիկ չեն ցանկանում այլևս ներդրումներ կատարել: «Մարդիկ 40 հազար դոլարով աշխատավարձ էին ստանում, էն դեպքում, երբ տաս հազար հոգի սոված նստած էր: Ներդրողներն այդ մասին շատ լավ գիտեն, դրա համար էլ հրաժարվում են»,- եզրափակեց նա:

 

Արմինե Եփրեմյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը
Ամենադիտված