Ադրբեջանական մանաթը շարունակում է անկումը
Տնտեսություն
Ադրբեջանի ազգային արժույթը՝ մանաթը՝ կապված նավթի գների էժանացման հետ շարունակում է անկում ապրել:
Այս մասին հայտնում է ադրբեջանական marja.az լրատվական կայքը:
Նոյեմբերի 23-ին ադրբեջանում դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքը կկազմի 1,7146 մանաթ:
Նոյեմբերի 22-ի դրությամբ դոլար-մանաթ փոխարժեքը եղել է 1,7091 մանաթ:
Ադրբեջանի տնտեսագիտական շրջանակների կարծիքով՝ եթե կենտրոնական բանկը չմիջամտի եւ մանաթի արժեզրկումը նախորդ ամսվան համապատասխան շարունակվի, մինչեւ տարեվերջ դոլար-մանաթ փոխարժեքը կարող է հասնել 1,87-1,88 մանաթի:
Դոլար-մանաթ պաշտոնական փոխարժեքի 1,87-1,88 մանաթ կազմելու դեպքում բանկերը մեկ դոլարի դիմաց կսահմանեն 1,90 եւ ավելի բարձր փոխարժեք:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)