Արդեն 10 տարի գոյություն ունեցող բացառիկ հնարավորւթյանը Հայաստանը նոր է որոշել միանալ (տեսանյութ)
Տնտեսություն
Իրանցի գործարարները հետաքրքրված են Հայաստանով և ցանկանում են ներդրումներ իրականացնել Հայաստանում:Ասվածի ապացույցն այսօր Երևանում կայացած հայ-իրանական գործարար կապերին նվիրված համաժողովն էր, որի ընթացքում «Արազ» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Խադեմ Արաբ Բաղինին խոսեց իրանական կողմի բիզնես ծարգրերի մասին, որոնք կապվում են Հայաստանի հետ: Լրագրողների հետ զրույցում նա,մասնավորապես, նշեց. «Արդեն 10 տարի է՝ ինչ «Արազ» ազատ տնտեսական գոտին գործունեություն է իրականացնում և շուրջ 4000 ընկերություններ շահավետ գործունեություն են ծավալել այդ գոտում: Հիմա մենք քննարկում ենք համագործակցության տարբերակ՝ նաև Հայաստանի հետ»:
Ըստ «Արազ» ազատ տնտեսական գոտու գործադիր տնօրենի՝ Հայաստանն արտադրում է որոշ տեսակի ապրանքներ, որոնց կարիքն ունի Իրանը և հակառակը, ուստի հենց այս հանգամանքը կարող է դառնալ համագործակցության լավ հիմք:
Վերջինիս համոզմամբ՝ Հայաստանն ու Իրանն իրար հետ կարող են համագործակցել նաև զբոսաշրջության ոլորտում: ««Արազ» ազատ տնտեսական գոտու շրջանակում բարեկարգել ենք Արաքսի ափին գտնվող բազմաթիվ տեսարժան վայրեր և եկեղեցիներ և, կարծում եմ՝ կլինեն հայեր, ովքեր կցանկանան գալ և տեսնել այդ ամենը»,-ասաց իրանցի պաշտոնյան՝ հավելելով, որ իրանական կողմը մոտովորապես 30 միլիոն դոլարի բյուջե է հատկացրել եկեղեցիների բարեկարգման ծրագրի համար:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
Աղավնի Սուքիասյան
Նարեկ Ավանեսյան


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)