Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

Մենք հավատում էինք նրանց, նրանք մեզ դավաճանեցին. «Նաիրիտ»-ի համակարգող խմբի անդամ

Տնտեսություն

«Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար նաիրիտցիների պայքարը շարունակվում է: Նրանք հաստատակամ են՝ գործարանը պետք է աշխատի. այն երկրի տնտեսության համար հիմնասյուն է:

2017թ.-ի փետրվարի 2-ին «Նաիրիտ» գործարանի համակարգող խումբը և ՀՀ գործող կուսակցություններ՝ վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված առաջարկ-նամակ են ներկայացրել, որով առաջարկել են վարչապետին՝ հանձնարարել համապատասխան նախարարությանը՝ բանակցել «ՀԷՑ» ՓԲԸ-ի բաժնետիրոջ և «ՀԷՑ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի հետ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտավորությունների մարումը 6 ամսով հետաձգելու և ժամանակացույց կազմելու հարցով:

«Այն հնարավորություն կտա կասեցնել սնանկության գործընթացը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սնանկության գործընթացի շարունակման դեպքում հնարավոր է պարտատերերի ժողովի կողմից կայացվի որոշում, ըստ որի՝ գրանցված պարտատերերի պահանջները բավարարելու համար «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի գույքի որոշ մասն առանձնացվի, ինչն էլ պատճառ կդառնա նույնիսկ ցանկության դեպքում Նաիրիտ գործարանի,որպես քլորոպրենային կաուչուկ արտադրող ընկերության, վերականգնման անհնարինության՝ առաջարկում ենք պարտատերերի ժողովին Գործարանի առողջացման ծրագիրը ներկայացնել այնպիսի ձևակերպումներով, ինչը հնարավորություն չի տա սնանկության կառավարչին առանձնացնել Գործարանի հիմնական արտադրությունների գույքը օտարման և պարտատերերի պահանջները բավարարելու անվան տակ»,- ասված է համակարգող խմբի նամակում:

Այս առաջարկը ստորագրել են գրեթե բոլոր կուսակցությունները՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, «Հայկական վերածնունդ»-ը, «Ազատ դեմոկրատներ»-ը, «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Նոր ժամանակներ»-ը, «Ալյանս»-ը, «Լուսավոր Հայաստան»-ը, «Ժառանգություն»-ը, «Հայ ազգային կոնգրես»-ը, «Համախմբում»-ը, «Միասնություն» շարժումը, բացի Հայ Հեղափոխական Դաշնակցությունից, չնայած «Դաշնակցության» ներկայացուցիչը մասնակցել էր «Անի» հյուրանոցի «Գառնի» սրահում համակարգող խմբի կողմից կազմակերպված կուսակցությունների հրավերք-հանդիպմանը և տվել էր համաձայնություն՝ վարչապետին ուղղված գրության նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու և ստորագրելու:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում Նաիրիտի համակարգող խմբի անդամ Անահիտ Մանուկյանն ասաց՝ դաշնակցականներն իրենց չստորագրելը պատճառաբանում էին այն հանգամանքով, որ իրենք կառավարության հետ աշխատում են Նաիրիտի հարցերով և չեն կարող միանալ համակարգող խմբի և կուսակցությունների կողմից բարձրացված հարցերի ներկայացման պահանջին:

Նաիրիտցիները զարմացած են. եթե իրականում «Դաշնակցություն»-ը մասնակցում է կառավարության կողմից տարվող Նաիրիտի հարցերին, ապա ինչո՞ւ թույլ տրվեց գործարանը տանել սնանակության և ինչո՞ւ իրենց ծրագրի մասին ոչինչ չեն ասում: Չէ՞ որ դեռևս երկու տարի առաջ, երբ ՀՅԴ-ն կառավարության կազմում չէր, Նաիրիտի հետ կապված հարցերի բարձրացման առաջին շարքում, եթե չասենք միակը, իրենք էին:

«Մենք չենք մոռանա, թե դաշնակցության ներկայացուցիչները և, առավել ևս՝ Արծվիկ Մինասյանը ինչ մեծ աշխատանք տարավ ԱԺ-ում Նաիրիտի հարցով ենթահանձնաժողովի կազմավորման հարցում, կազմակերպեց քննարկումներ, որոնց շնորհիվ ՀԲ-ի՝ Նաիրիտը սնանկցնելու գործըթացը կասեցվեց: Ցավոք սրտի՝ մենք այսօր չենք կարող նույն բանն ասել իրենց կողմից տարվող քաղաքականության մասին: Հենց ՀՅԴ-ն մտավ ՀՀկ-ի հետ կոալիցիայի մեջ և կառավարությունում ստացավ որոշակի պաշտոններ, միանգամից մոռացան Նաիրիտի ցավերի մասին»,- ասաց Մանուկյանը:

Համակարգող խումբը Նաիրիտի աշխատակիցների պահանջով մի քանի անգամ փորձել է հանդիպել Մինասյանի հետ, բայց նրանց ընդունել է միայն փոխնախարարը, տվել է խոստումներ, որոնք այդպես էլ մնացել են օդի մեջ. «Նույնիսկ մենք առաջարկեցինք, որ պատրաստվում ենք դիմում ներկայացնել կառավարություն, պահանջով, որ Նաիրիտի կառավարումը Էներգետիկայի նախարարությունից փոխանցեն Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը՝ վստահ լինելով Մինասյանի կողմից՝ մինչ այդ նաիրիտի վերագործարկման համար տարվող քաղաքականության և աշխատեցնելու ցանկության վրա: Բայց մեր ջանքերը մնացին ապարդյուն: Իսկ այս վերջին դեպքը, երբ նրանք մասնակցեցին նույնիսկ վարչապետին ուղղված գրության կազմելուն, նախնական համաձայնություն տվեցին, որ կստորագրեն, սակայն վերջին րոպեին հրաժարվեցին անհասկանալի հիմնավորմամբ: 

Կարելի է ասել, որ նրանք մեզ դավաճանեցին, քանի որ մենք հավատում էինք նրանց: Ինչ որ է, կտեսնենք իրենց և կառավարության կողմից տարվող քաղաքականությունը նաիրիտի հարցում, և մեր ու կուսակցությունների կողմից տարվողը: Մենք կարող ենք ասել, որ հետամուտ ենք լինելու նաիրիտի հետ կապված բոլոր հարցերին և բարձրաձայնելու ենք: Վստահ ենք, որ հասնելու ենք, մեզ սատար կանգնած կուսակցությունների հետ, Նաիրիտի սնանակության գործընթացի կասեցմանը և «EU-ASIA Bisiness Fi Holding»-ի հետ կառավարության կողմից բանակցությունների սկսման առաջարկի ստացմանը: Հակառակ դեպքում, եթե սնանկությունը տարվեց այն ծրագրով, ինչի մասին մենք բազմիցս բարձրաձայնել ենք, ապա Նաիրիտի կործանման ամբողջ պատասխանատվությունը կընկնի նաև ՀՅԴ-ի վրա»,- մանրամասնեց գործարանի համակարգող խմբի անդամ Անահիտ Մանուկյանը: 

Քրիստինա Աղալարյան

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված