Ոսկին թանկացել է մինչեւ եռամսյա առավելագույն ցուցանիշ
Տնտեսություն
Ոսկու գները շարունակում են աճել, քանի որ շուկայի մասնակիցներն անհանգստացած են աշխարհաքաղաքական ռիսկերից. փետրվարի 8-ին դրանք նոյեմբերից ի վեր առաջին անգամ գերազանցել են տրոյական ունցիայի դիմաց 1237 դոլարը: Այդ մասին հայտնել Է AP գործակալությունը:
Վերընթաց միտումը ոսկու շուկայում դիտվում է դեկտեմբերից. Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելն ու պաշտոնակալությունը հակասական արձագանքներ են առաջացրել ներդրողների շրջանում:
2017 թվականի սկզբից ոսկին թանկացել է 8 տոկոսով, սակայն վերլուծաբանները նախազգուշացնում են այդ թանկարժեք մետաղի համար անորոշ կանխատեսումների պահպանման մասին. տոկոսադրույքների սպասվող բարձրացումն ԱՄՆ-ում, հավանաբար, կնվազեցնի դրա ներդրումային պահանջարկը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)