Ոստիկանությունը ընտրությունների համար 3 միլիոն դրամ կստանա
Տնտեսություն
Կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը Կառավարության հավանությանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով առաջարկվում է բյուջեից ՀՀ ոստիկանությանը տրամադրել 3 մլն դրամ՝ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար:
Ըստ որոշման նախագծի՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրական գործընթացում Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի համաձայն ընտրողների մատնահետքերը էլեկտրոնային ընտրացուցակներին կցագրելու, տվյալների ծրագրային բազա ստեղծելու նպատակով' Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին առաջին եռամսյակում հատկացնել 3.000.000 դրամ, բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «համակարգչային ծառայություններ» հոդվածով:
Նախագիծն արժանացավ Կառավարության հավանությանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)