Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներ Թրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիս Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը Պերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է Հիտլերը Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է» Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Գավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցեր 

Դուք պետք է ունենաք երջանկության բաղադրատոմս. վարչապետը՝ գյուղնախարարության աշխատակիցներին

Տնտեսություն

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարություն: Տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել են գերատեսչության ընթացիկ ծրագրերը, միջազգային համագործակցության արդյունքներն ու ոլորտի զարգացման հեռանկարներն ու նախագծերը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կա ռավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախ անդրադարձ է կատարվել գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման 2017 թվականի ծրագրին: Զեկուցվել է, որ սերմերի ներկրման և մատակարարման գործընթացն արդեն իսկ ընթացքի մեջ է: Դրանց մի մասը ձեռք է բերվել նաև Գյումրիի սելեկցիոն կայանից, որի սերմերի վաճառքի գինը շատ ավելի ցածր է: Կառավարության ղեկավարը կարևորել է Գյումրիի սելեկցիոն կայանի զարգացումն ու գործունեության ընդլայնումը և հանձնարարել կարճ ժամանակահատվածում ներկայացնել համապատասխան ծրագիր: «Ինչո՞ւ առ այսօր հաշվարկ չենք արել, թե ինչպես անել, որպեսզի դրսից կախվածությունը նվազեցնենք: Անընդհատ ասում ենք, որ պետք է ներմուծումը փոխարինել, ուրեմն պետք է ուսումնասիրենք, թե Հայաստանն ինչ է ներմուծում և դրա դիմաց ինչ ենք կարողանում անել: Ինչո՞ւ սերմերի ոլորտը չենք դիտարկում, եթե ունենք սելեկցիոն կայան: Եթե խոսում ենք արտահանումը ներքին արտադրանքով փոխարինելու մասին, ունենք մի բան, որը լավ է աշխատում, ուրեմն պետք է ընդլայնենք նրա գործունեությունը: Գյումրիի սելեկցիոն կայանի հիման վրա պետք է ստեղծել փակ բաժնետիրական ընկերություն, որը կարողանում է դառնալ նորմալ կոմերցիոն կառույց, որը զբաղվում է և սերմերի արտադրությամբ, և վաճառքով: Սերմերի ոլորտը պետք է դարձնել բիզնես, դրանով փող աշխատել, ամեն տարի սուբսիդավորման համար ավելի մեծ միջոց չհատկացնել»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Տեղեկացվել է, որ գարնանացանի աշխատանքները պատշաճ կազմակերպելու նպատակով սկսվել է նաև գյուղացիական տնտեսություններին պարարտանյութի, դիզվառելիքի բաժանման գործընթացը՝ ֆինանսական բարձր կարգապահությամբ: Դիզվառելիքի տրամադրման հասցեականությունը բարձրացնելու ու նպատակային իրականացնելու արդյունքում կտնտեսվի 1,5 մլրդ դրամ: Վարչապետը նշել է, որ յուրաքանչյուր միջոց ծախսելուց, որոշում կայացնելուց պետք է ունենալ կոշտ վերաբերմունք: «Պետք է հասկանալ՝ ի՞նչի համար ենք ծախսում, ի՞նչ է լինելու արդյունքում: Յուրաքանչյո ւր ծախսին, յուրաքանչյուր որոշմանը պետք է հետևի թվային պատասխան: Ինձ պետք է թվով ներկայացնեք, թե ինչ ենք ստանալու արդյունքում: Այլ լուծում չի ընդունվելու: Վերլուծել, մոնիտորինգ և նմնատիպ բառերը պետք է օգտագործեք նվազագույնը, խոսում ենք լակոնիկ, գումարով, արդյունքով»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Վարչապետին տեղեկացվել է, որ աշխատանքներ են տարվում Հայաստանում օրգանական պարարտանյութի արտադրության ուղղությամբ. փորձարկումները ցույց են տվել, որ այն ավելի արդյունավետ է, գինը շահավետ: Ներդրումային ծրագրի փաթեթը կներկայացվի կառավարություն:

Կարեն Կարապետյանին են ներկայացվել գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրման, ինտենսիվ այգիների զարգացման, կարկտապաշտպան ցանցերի մատչելի պայմաններով ներկրման, լիզինգային պայմաններով գյուղտեխնիկայի տրամադրման ծրագրերի իրականացման, գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման արդյունավետ՝ կաթիլային համակարգերի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նախատեսվում է նաև գյուղատնտեսական հումքի մթերման համար մատչելի վարկերի տրամադրման պիլոտային ծրագիր, ինչի արդյունքում մթերող կազմակերպությունների և գյուղացիական տնտեսությունների միջև կկազմվի երաշխավորված պայմանագիր, իսկ գյուղացին մթերման գումարը կստանա մթերման պահին:

Անդրադարձ է կատարվել նաև հողերի բերրիության բարձրացման, գյուղատնտեսության գոտիավորման, ֆերմերների համար ուսումնական դասընթացներ կազմակերպելու ծրագրերին և Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործունեությանը: Վարչապետ Կարապետյանը կարևորել է նշված բոլոր ծրագրերի արդյունավետ և հստակ իրականացումը: Անդրադառնալով նշված հիմնադրամի գործունեությանը՝ վարչապետն անհրաժեշտ է համարել վերջինիս կողմից իրականացվող բարձր շահութաբերություն և կարճ ժամանակահատվածում ծախսափակություն ապահովող ծրագրերում ներգրավել մասնավորին, իսկ էժան վ արկային միջոցներն ուղղել ռազմավարական ծրագրերին: «Հիմնադրամը պետք է դարձնենք այն գործիքը, որով ֆերմերային տնտեսություններ ենք զարգացնելու, կաթիլային համակարգ, ինտենսիվ այգի ենք ներդնելու, լիզինգային ծրագիր ենք իրականացնելու, խորհրդատվական ծառայություն ենք մատուցելու, որպեսզի իրավիճակ փոխենք»,- ասել է վարչապետը՝ կարևորելով նշված բոլոր քայլերի ուղղությամբ հետևողական աշխատանքը:

«Ի՞նչ եմ ակնկալում. պետք է առաջարկենք, ներդնենք մի բան, որը նորություն է, որը կարող է շահույթ բերել: Դուք պետք է ունենաք N հատ երջանկության բաղադրատոմս: Պետք է ներդնենք անհրաժեշտ գործիքակազմ, որը կբերի խնդիրների լուծման»,- ասել է Կարեն Կարապետյանը և պահանջել բոլոր ծրագրերն իրականացնել ժամանակին ու բարձր արդյունավետությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն է
Ամենադիտված