Ավինյանի կոշտ հայտարարությունը․ «Մարզային տրանսպորտը չպետք է Երևան բերի ներքաղաքային տրաֆիկ» 5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել են Գիշերային վթար Երևանում․ «Nissan»-ը գլխիվայր, «Lada»-ն կողաշրջվել է 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել․ Յոլյան Ինչի՞ ա մետրոյի գնացքներում օդափոխությունը վատ, շնչել չի լինում, խոնավություն ա Հայտնաբերվել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել է Մի քանի օր անձրև չի գա․ եղանակի տեսություն «Երևանտրանս» ՓԲԸ-ն շուտով կլուծարվի Վանաձորի «Դանիելյան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ Մի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել. նրանց թվում՝ մարզպետարանի կրթության վարչության պետը ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին․ կան զոհեր և վիրավորներ Գործող իշխանությունը շարունակում է գլուխ կախ ընդունել ադրբեջանական անհեթեթություններն ու մեղադրանքները. պատգամավոր 

Միայն երկու գործարքով «Նաիրիտ» գործարանից 45 մլն դոլար են յուրացրել (տեսանյութ)

Տնտեսություն

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակում է քննվել «Նաիրիտ» գործարանի 18 աշխատակցի գործը՝ դատավոր Նաիրա Հովսեփյանի նախագահությամբ: 

  • Նշենք՝ գործարանի նախկին աշխատակիցները դատի են տվել «Նաիրիտ 2» ՓԲԸ-ին՝ պահանջելով չեղյալ համարել աշխատավարձերի ստացման համար ստորագրված պայմանագրի 2-րդ կետը, ըստ որի՝ նրանք հրաժարվում են աշխատավարձերի ուշացման տույժ-տուգանքներից: Նաիրիտցիները դա համարում են ստորացուցիչ պայմանագիր, քանի որ ստիպված են եղել ստորագրել՝ հաշվի առնելով իրենց ֆինանսական վատ վիճակը: 

Ի դեպ՝ նախորդ դատական նիստի ժամանակ հայտարարեց փաստաբան Տիգրան Սարգսյանը, եթե դատավորը շարունակի կողմնակալ վերաբերմունք ցուցաբերել գործի նկատմամբ, իրենք բացարկ կհայտնեն: Այսօր դատավորի նման աշխատելաոճը շարունակվեց, ինչի արդյունքում հայցվորները բացարկի միջնորդություն ներկայացրին դատավորին, որը, սակայն, մերժվեց։ Նաիրիտցիների շահերի պաշտպան Տիգրան Սարգսյանը, չնայած մերժմանը, կարծում է, որ սրանից հետո դատավորն ավելի զուսպ կլինի և գործի նկատմամբ կանխակալ վերաբերմունք չի ցուցաբերի։ 

Դատական նիստից հետո գործարանի աշխատակիցները գնացին ՀՀ գլխավոր դատախազություն՝ դատախազ Արթուր Դավթյանին դիմում հանձնելու համար: Նրանք դիմումի մեջ նշել են, որ պաշտոնատար անձանց թողտվությամբ կատարվել են խոշոր չափի չարաշահումներ, ուստի խնդրում են դատախազին՝ դիմումն ընդունել որպես հայտարարություն և կատարել մանրակրկիտ ուսումնասիրություններ՝ գործարանի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ: Գործարանի համակարգող խմբի անդամները ԼՈւՐԵՐ.com-ին տրամադրել են դիմումի ամբողջական տարբերակը: 


ՀՀ գլխավոր դատախազ
Պրն․ Արթուր Դավթյանին
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի
նախկին աշխատակիցներից

ԴԻՄՈՒՄ

Ձեզ են դիմում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատանքային կոլեկտիվի անդամները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն այսօր գտնվում է սնանկության գործընթացում, իսկ ՀՀ կառավարությունը որևէ քայլ չի կատարում Նաիրիտի վերագործարկման ու առողջացման հարցում, ինչն իր հերթին նշանակում է՝ որևէ հույս չկա, որ Նաիրիտը կաշխատի, տեղեկացնում ենք Ձեզ, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի ղեկավարությունը ՀՀ կառավարության որոշ պաշտոնատար անձանց թողտվությամբ կատարել է խոշոր չափի չարաշահումներ, ուստի խնդրում ենք Ձեզ մեր դիմումն ընդունել որպես հայտարարություն և կատարել մանրակրկիտ ուսումնասիրություններ գործարանի ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ:

Այսպես, օրինակ՝ 2009թ․ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի ղեկավարությունը ՀՀ կառավարության համաձայնությամբ շուրջ 10 մլն. դոլար վարկային միջոցներով ձեռք բերել Միջպետբանկում գրավադրված «Մեգատեքս» ընկերության բաժնետոմսերը ««Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պահեստային տարածքների ընդլայնման և արտադրվող արտադրանքի պահեստավորման համար» հիմնավորմամբ:

Անհասկանալի է, թե ինչու է ՀՀ կառավարության համապատասխան ներկայացուցիչը, ով հանդիսանում է տնօրենների խորհրդի անդամ, տվել իր համաձայնությունը՝ լավ իմանալով, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածքում գտնվող պահեստային տարածքներում կարելի է պահեստավորել յուրաքանչյուր ամիս շուրջ 5000 տոննա արտադրանք, և այն, որ գործարանը յուրաքանչյուր ամիս կարող էր արտադրել առավելագույնը 1000 տոննա կաուչուկ:

Անհասկանալի է նաև այն, որ բաժնետոմսերի ձեռք բերումից շուրջ հինգ ամիս անց նույն բաժնետոմսերը գրավ են դրվում «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ- ում, որի դիմաց ստացվում են ընդամենը 900 հազ. դոլլար գումար՝ աշխատավարձերի վճարման համար:

Գտնում ենք, որ միայն այս գործարքով կատարվել է գործարանի ֆինանսական միջոցների շուրջ 10 մլն դոլարի վատնում: Բացի այդ տեղեկացնում ենք Ձեզ, որ 2009թ․ առաջին կիսամյակում «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն ստացել է շուրջ 35 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոց, որը պետք է ուղղվեր գործարանի վերազինմանը, բայց անհասկանալի պատճառով ուղղվել է բաժնետիրոջ և ինչ-որ դանիական ֆինանսական ընկերության պարտքի մարմանը:

Հիշեցման կարգով տեղեկացնենք, որ 2009 թ․ մայիս ամսին Նաիրիտ գործարանում եղավ խոշոր վթար, ինչի պատճառով եղան մարդկային զոհեր: Գտնում ենք, եթե այդ վարկային միջոցներն ուղղվեին ըստ նպատակի՝ գործարանի վերազինմանը, ապա վթարը և մարդկային զոհերը չէին լինի: Եվ այս ամենը կատարվել է ՀՀ կառավարության թողտվության կամ էլ հովանավորչության ներքո: Նմանատիպ չարաշահումներ «Նաիրիտ»՞ գործարանում եղել են շատ անգամներ, որոնց մասին մամուլում բազմաթիվ հրապարակումներ են եղել։ Մենք գտնում ենք, որ գործարանը հայտնվել է այս իրավիճակում հենց այդ չարաշահումների պատճառով:

Հաշվի առնելով վերագրյալը՝ խնդրում և պահանջում ենք մեր այս դիմումն ընդունել որպես հայտարարություն և համարել հիմք քրեական գործ բացելու և մեղավորներից գումարները գանձելու համար, որի արդյունքում այդ միջոցները կարող են ուղղվել ՀՀ կառավարության կողմից ՀՀ ԱԺ-ին ներկայացված Նաիրիտ գործարանի վերագործարկման ծրագրի կատարմանը։

Հարգանքներով՝
«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցներ

Քրիստինա Աղալարյան


 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ավինյանի կոշտ հայտարարությունը․ «Մարզային տրանսպորտը չպետք է Երևան բերի ներքաղաքային տրաֆիկ»5 կգ թմրամիջոցն ապօրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավորվել ենԳիշերային վթար Երևանում․ «Nissan»-ը գլխիվայր, «Lada»-ն կողաշրջվել էԲենզինը կարժենա երկու դոլարից էլ պակաս, երբ մենք հաղթենք Իրանին․ Թրամփ50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել․ ՅոլյանՆյու Յորքում բացվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը Ինչի՞ ա մետրոյի գնացքներում օդափոխությունը վատ, շնչել չի լինում, խոնավություն աՀայտնաբերվել են ապօրինի պահվող հինգ ինքնաձիգ, մարտական ատրճանակ և զինամթերք․ մեկ անձ կալանավորվել էՄի քանի օր անձրև չի գա․ եղանակի տեսությունԻրանի իշխանությունները կրկնապատկել են բենզինի գինը«Երևանտրանս» ՓԲԸ-ն շուտով կլուծարվիՎանաձորի «Դանիելյան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներՄի շարք դպրոցների տնօրեններ են ձերբակալվել. նրանց թվում՝ մարզպետարանի կրթության վարչության պետըՌԴ-ն բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին․ կան զոհեր և վիրավորներԳործող իշխանությունը շարունակում է գլուխ կախ ընդունել ադրբեջանական անհեթեթություններն ու մեղադրանքները. պատգամավորԱվելի քան 800 փրկարար պայքարում է կրակի դեմՊապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ ուսումնական զորամասեր, հետևել ուսումնական գործընթացի կազմակերպմանըՄիրզոյանը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի նախագահինԱյսօր Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնն էՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունԲյուրեղավանում ջրի որակի շուրջ մտահոգությունները նոր թափ են ստացել․ «Ժողովուրդ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»«Հրապարակ»․ Հիմա էլ փոխնախագահների պաշտոններն են բաժանում Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Հայաստանում ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»«Հրապարակ»․ Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» «Հրապարակ»․ Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացելԵրևանի քաղաքապետարանը պատրաստվում է սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»«Հրապարակ»․ Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մայբախը խոշոր վթարի կենտրոնում. վարույթ կա․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվելԿյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը Ֆրանսիան և ՄԱԿ-ը փոխում են աշխարհի քարտեզը․ Լևոն Ազիզյան Ժիրինովսկու իրավահաջորդը հայտարարել է, որ Փաշինյանը «ուկրաինական փոցխի վրա է կանգնում» Կենդանակերպի այս նշանների կյանքը շուտով կտրուկ կփոխվի. ի՞նչ սպասել Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան Լիբանանը հայտարարել է, որ իրեն անհրաժեշտ են ՄԱԿ-ի կողմից հովանավորվող խաղաղապահներՄասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել է Հայ կաթոլիկ բարձրաստիճան եկեղեցական է մահացել ՀՀ պետական պարտքը մեկ ամսում աճել է ավելի քան 47 մլրդ դրամով. վիճակագրություն Զելենսկի. ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի Այս կենդանակերպի նշանները սեպտեմբերի գլխավոր հաջողակները կլինեն Փորձել են վրեժ լուծել և սպանել 30-ամյա տղամարդուն․ հնչել են կրակոցներ. ՆԳՆ (տեսանյութ)Գազայի հատվածում երեխաներին ցուցադրել են «Առյուծ արքան» ֆիլմը՝ ավերված շենքերի ֆոնին1 օրում վաճառված տոմսերի հասույթը կազմել է 80 մլն դրամ. Երևանի Քաղաքապետարան
Ամենադիտված