Պերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է Հիտլերը Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է» Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Գավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցեր Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով ԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքը 

Հայաստանում մեկնարկել է ԵՄ-ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջին փուլը

Տնտեսություն

Երևանում տրվեց Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության միջև ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ բանակցությունների առաջին փուլի մեկնարկը: Հայաստանի բանակցային խումբը ղեկավարում է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: Եվրոպական Միության բանակցային խումբը ղեկավարում է Եվրոպական հանձնաժողովի ավիացիոն համաձայնագրերի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Կլաուս Գեյլը:

Բանակցությունների մեկնարկից առաջ կայացած մամուլի ասուլիսում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ընդգծեց, որ Եվրոպական Միության հետ ավիացիոն ընդհանուր գոտու միջոցով Հայաստանը դառնալու է ընդհանուր կարգավորման դաշտի անքակտելի բաղադրիչը: «Եվրոպական ստանդարտների և կանոնակարգերի կիրառման արդյունքում Հայաստանը կդառնա ավելի մեծ ընտանիքի անբաժան անդամը: Հայաստանն ի վիճակի կլինի օգտվել արտաքին աշխարհի հետ կապակցվածության ավելի լայն հնարավորություններից: Երկրի համար, որը, դժբախտաբար, դեռևս ունի փակ սահմաններ, արտաքին աշխարհի հետ նման կապակցվածությունը շատ մեծ կարևորություն ունի»,- ասաց Սվիտալսկին:

Նա հավելեց, որ համաձայնագիրը լուրջ օգուտներ կբերի նաև Հայաստանի շարքային քաղաքացիներին, սպառողներին: «Ես ցանկանում եմ, որպեսզի այս համաձայնագրի արդյունքում ավելի շատ լինեն թռիչքային կապերը Եվրոպայի և Հայաստանի միջև: Իհարկե, շատ դժվար է պարտադրել կոմերցիոն կազմակերպություններին, քանի որ իրենք են որոշում իրենց թռիչքուղիները կոնկրետ բիզնես հաշվարկների հիման վրա, սակայն պետք է ասել, որ այս համաձայնագիրը թույլ կտա, որպեսզի նրանք դրական դիտարկեն դեպի Հայաստան թռչելու հնարավորությունները: Առաջացող մրցակցության հետևանքով ավիատոմսերի գները կնվազեն, և Հայաստանի քաղաքացիները կկարողանան ավելի շատ ճանապարհորդել դեպի Եվրոպա և այլ վայրեր ամբողջ աշխարհում: Մենք լիահույս ենք, որ այս համաձայնագիրը շատ դրական արդյունքներ կբերի Հայաստանի զբոսաշրջության և գործարար միջավայրի զարգացման համար, քանի որ ավելի լայն կապակցվածության շնորհիվ ավելի շատ զբոսաշրջիկներ Եվրոպայից կայցելեն Հայաստան: Դուք գիտեք, որ ես Հայաստանի զբոսաշրջային գրավչության մեծ սիրահար եմ: Ես Հայաստանը համարում եմ Եվրոպայի ամենագեղեցիկ անկյուններից մեկը, որը դեռևս բացահայտված չէ»,- եզրափակեց ՀՀ-ում ԵՄ պատ վիրակության ղեկավարը:

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն ընդգծեց, որ 2013 թ. մեկնարկած «Բաց երկնքի» քաղաքականության նախապայմաններից մեկն այն է, որ Հայաստանը պետք է ստեղծի լիարժեք իրավապայմանագրային դաշտ գործընկեր պետությունների հետ: «Եվ այս համաձայնագիրը կարևորվում է մի շարք հանգամանքներով: Սրանով մենք, ըստ էության, ազատականացնում և կարգավորում ենք մեր կապերը միանգամից Եվրոպական Միության անդամ բոլոր պետությունների հետ: Մենք պարտավորվում ենք Հայաստանում ներդնել Եվրոպայում հաջողությամբ կիրառվող չափանիշները, ինչն ավելի կանխատեսելի իրավական դաշտ կստեղծի: Դա էլ իր հերթին ավիաընկերություններին երկարաժամկետ ծրագրեր կազմելու նախապայմաններ կստեղծի: Ես հույս ունեմ, որ այս համաձայնագրի ստորագրումը չի ուշանա»,- ասաց Սերգեյ Ավետիսյանը:

ԵՄ բանակցային խմբի ղեկավար, Եվրոպական հանձնաժողովի ավիացիոն համաձայնագրերի ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Կլաուս Գեյլն էլ նշեց, որ շատ ուրախ են Հայաստանի հետ ընդհանուր ավիացիոն գոտու ստեղծման շուրջ բանակցությունների մեկնարկի համար: «Արդեն բավական երկար ժամանակ այս գործընթացը նախապատրաստվում էր: Եվրոպական հանձնաժողովը մանդատ է տվել, որպեսզի Հայաստանի հետ սկսենք այս համաձայնագրի ստորագրման շուրջ բանակցությունները: Մենք նման համաձայնագրեր ունենք մի շարք գործընկեր պետությունների հետ: Մենք այս ամենից զգալի օգուտներ ենք նկատում, մեծանում է կապակցվածությունը, որը շատ կարևոր է Եվրոպայի համար: Սա կարևոր է նաև մեր գործընկեր երկրների համար, քանի որ ավելանում են շուկաները, թռիչքուղիները, դաշտում գործող անձինք, և մենք տեսնում ենք, որ նշանակալիորեն աճում է փոխադրումների ծավալը, տեսնում ենք, որ նոր դեմքեր են մուտք գործում շուկա և ստեղծում են լուրջ մրցակցություն: Մենք նկատում ենք, որ այս գործընթացի արդյունքում սպառողների համար ավելի են իջնում ավիատոմսերի գները»,- ասաց Գեյլը:

Նա վստահություն հայտնեց, որ համաձայնագիրը շահեկան կլինի թե Հայաստանի, թե Եվրոպական Միության համար: «Շուկան բացելուց և սահմանափակումները վերացնելուց զատ, այն նաև Հայաստանը կներգրավի եվրոպական կարգավորման ընտանիքի մեջ: Մենք կձևավորենք միասնական կանոններ ավիացիոն ընդհանուր գոտու համար: Մենք լիահույս ենք, որ հնարավորինս արագ կկարողանանք վերջնական տեսքի բերել համաձայնագիրը: Սա մեր հստակ հանձնառությունն է: Մենք անհամբերությամբ սպասում էինք բանակցությունների մեկնարկին և շատ ուրախ ենք, որ այսօր ազդարարում ենք դրանց մեկնարկը»,- եզրափակեց Կլաուս Գեյլը:

Նախատեսվող համաձայնագրով Հայաստանը կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն, ինչի արդյունքում համաձայնագրի կողմերը փոխադարձաբար կազատականացնեն շուկան' ավիաընկերություններին հնարավորություն ընձեռելով առանց սահմանափակումների շահագործել երթուղիները և օգտվել հավասար պայմաններում շուրջ 500 միլիոն բնակչություն ունեցող շուկայի սպասարկման լայն հնարավորություններից: Հայաստանում կներդրվեն արդյունավետորեն կիրառվող եվրոպական ստանդարտները, և հայկական ու օտարերկրյա ավիաընկերություններին հնարավորություն կտրվի, շուկայում կոմերցիոն նկատառումներից ելնելով և առանց պետությունների կողմից սահմանափակող միջամտության, շահագործել օդային երթուղիները: Եվրոպական Միության տրանսպորտի նախարարների խորհրդի կողմից 2016 թ. դեկտեմբերի 1-ին Եվրոպական հանձնաժողովին տրվել է ՀՀ-ի հետ պաշտոնական բանակ ցություններ վարելու մանդատ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետո
Ամենադիտված