Ատոմակայանի աշխատանքը ժամանակավորապես կդադարեցվի
Տնտեսություն
Հայաստանի ատոմային էլեկտրակայանը մայիսի 10-ին դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։
Ինչպես տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պլանայինին աշխատանքներին զուգահեռ, կշարունակվեն նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացման հետ կապված միջոցառումները։
Ըստ նախատեսված ժամանակացույցի' էներգաբլոկը ցանցին կմիանա հուլիսի 9-ին։
ՀԱԷԿ-ի պլանային կանգառը նախատեսված է էներգաարտադրության հաշվեկշռում և այն գործող սակագնային հաշվարկների վրա ազդեցություն չի ունենա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)