Անտառի հերն անիծում են, մի անգամ եկել-ասե՞լ եք՝ ա՛յ, սրան պետք է բռնենք...և այլն. Կարեն Կարապետյանը զայրացած է (տեսանյութ)
Տնտեսություն
Վարչապետ Կարեն Կարապետյանն ՀՀ բնապահպանության նախարարություն այցի ընթացքում գերատեսչության ղեկավար կազմի հետ քննարկել է ոլորտի ծրագրերը, խնդիրներն ու անելիքները:
Անդրադառնալով ապօրինի ծառահատումների կանխարգելման խնդրին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ պետք է առավելագույնս անհանդուրժողական լինել, խիստ հսկողություն իրականացնել և հետևողական լինել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում. «Անտառի հերն անիծում են: Դուք մեր ռեսուրսի պաշտպանն եք, ես մի հատ դեպք չեմ լսել, որ դուք մեկի պոչը բռնեք, տրորեք: Դիլիջանի դեպքերը գիտեք, չէ՞, բա դուք մեր ռեսուրսի պաշտպանն եք, մի անգամ եկել- ասե՞լ եք՝ այ սրան պետք է բռնենք... եւ այլն: Կա՞ մի հատ փաստ, որ դուք տենց ըմբոստացել եք», - ասել է վարչապետը՝ հանձնարարելով առաջարկություններ ներկայացնել անտառների կառավարման և հսկողության գործառույթների տարանջատման, ինչպես նաև Բնապահպանական պետական տեսչության բարեփոխումների վերաբերյալ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)