Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Գավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցեր Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով ԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքը Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան ԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքում Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է 

Եթե դու քիչ ես փող բերել, ուրեմն քո ծառայությունը լավը չէ. ՀՀ վարչապետը՝ Կոտայքի մարզում

Տնտեսություն

ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանիգլխավորությամբ ՀՀ Կոտայքի մարզում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների ընթացիկ արդյունքներն ու հետագա անելիքները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանն ուղղված աշխատանքները և մակրոտնտեսական ցուցանիշները` Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է շուրջ 7 տոկոս: Համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմում է շուրջ 138 մլրդ 485 մլն ՀՀ դրամ, իսկ համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ շուրջ 61 մլրդ 300 մլն ՀՀ դրամ: Մարզի զարգացման հեռանկարային ուղղություններից է գյուղատնտեսությունը. առկա են շուրջ 61 հա ջերմոցներ և 712 հա ինտենսիվ այգիներ, որոնցից 26 հա-ն՝ նորագույն տեխնոլոգիաներով հիմնված: Նախատեսվում է մինչև տարեվերջ հիմնել շուրջ 30 հա նոր ջերմոցներ և 200 հա ինտենսիվ այգիներ: 2016 թ. համեմատ գարնանացան կուլտուրաների ցանքն ավելացել է շուրջ 1000 հա-ով: Գերակա ուղղություն է համարվում նաև զբոսաշրջությունը. մարզում գործում է ավելի քան  75  հյուրանոցային և հանգստի կազմակերպման համալիր:

Վարչապետի հանձնարարականով կառավարություն է ներկայացվել 16 ներդրումային ծրագիր՝ 9 մլրդ 100 մլն ՀՀ դրամի չափով: ՀՀ կառավարության հավանությանն արժանացել է 11 ծրագիր՝ 7 մլրդ 600 մլն ՀՀ դրամ արժեքով, որից ընթացքի մեջ է «Գրին Ֆարմեր» ՓԲԸ-ի կողմից Հրազդան համայնքում ջերմոցային տնտեսության կառուցման ծրագիրը, իսկ 10 ծրագիր գտնվում է քննարկման փուլում: Շուրջ 1 մլրդ 500 միլիոն ՀՀ դրամի չափով ներդրումների շրջանակում տեղադրվել է 1 Մվտ հզորությամբ թվով 3 արևային կայան: Համայնքների սեփական եկամուտները կազմում են 3 մլրդ 278 մլն ՀՀ դրամ: 2017 թ. մարզի 31 համայնքում իրականացվելիք խոշորացման արդյունքում ձևավորվելու է 6 համայնք: «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում հանրապետական և մարզային շաբաթօրյակների ընթացքում վերացվել են շուրջ 128 աղբանոց և աղբակույտ: Մարզպետ Գուլոյանը ներկայացրել է նաև մարզում աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալները:

Վարչապետը կարևորել է յուրաքանչյուր մարզի զարգացման ծրագրում նաև աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման և բիզնես միջավայրի բարելավման հստակ ցուցանիշների ամրագրումը: Անդրադառնալով համայնքների սեփական եկամուտների հավաքագրման հարցին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Մեր վերլուծության համաձայն՝ հանրապետությունում սեփական եկամուտների հավաքագրման առումով բավական մեծ բաց ունենք: Համայնքների խոշորացման արդյունքում այդ խնդիրն ակտուալ է դառնում, քանի որ համայնքները պետք է լրացուցիչ միջոցներ ունենան: Մենք նաև ունենք վերլուծություն, թե ինչ ձևով են բաշխվում սեփական եկամուտները: Պետք է գանք մի բանաձևի, թե ինչպիսին պետք է լինեն համայնքների հաստատուն ծախսերը, և ինչպես կառավարվեն ֆինանսական հոսքերը, որպեսզի գերծախսեր չունենան այնտեղ, որտեղ դա անթույլատրելի է: Մենք պետք է սեփական բյուջեի ծախսերի մեջ որոշակի կանոններ և խոշորացված համայնքներում բյուջեի կառավարման մշակույթ ներդնենք»: Մարզպետը զեկուցել է, որ այս տարվա կտրվածքով գրեթե բոլոր համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման աճ է արձանագրվել, իսկ ընդհանուր առմամբ ևս 20-30 տոկոսով աճի տեղ կա: Կարեն Կարապետյանը հանձնարարել է աշխատել շահագրգիռ գերատեսչությունների հետ և ներկայացնել վերլուծություն՝ յուրաքանչյուր համայնքից ակնկալվող եկամուտների հավաքագրման և բաշխման, ինչպես նաև աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալն ավելացնելուն ուղղված քայլերի վերաբերյալ:

Այնուհետև Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, բնապահպանության ոլորտների պատասխանատուները զեկուցել են այդ բնագավառներում կատարված ուսումնասիրությունների արդյունքները և առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Վարչապետը նախ անդրադարձել է պետական աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին՝ ընդգծելով առաջարկվող պայմանների շահավետ լինելը և կարևորելով դրանց մասին պատշաճ իրազեկումը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ հաշվարկները ցույց են տալիս, որ նշված ծրագրերով կատարվող սուբսիդավորման արդյունքում ՀՆԱ-ի մեջ բավական մեծ աճ է լինելու: «Բիզնեսմենը, հավելյալ արժեք ստեղծող մարդը պետք է զգա, որ համայնքային իշխանությունը, կառավարությունն իր կողքին են: Հենց այդ ալիքը բարձրացնենք, մուլտիպլիկատիվ էֆեկտը կզգանք», - ասել է Կարեն Կարապետյանը:  

Խոսելով առողջապահական համակարգի բարեփոխումների մասին՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Մենք գնալու ենք համավճարի գաղափարով և կանգնելու ենք սոցիալապես անապահովի կողքին, բայց մինչ այդ վերջնական համակարգի ձևավորումը առաջարկել ենք, որ մյուս տարվանից պետպատվերի բաժանումը լինի այն հայտանիշով, թե որ առողջապահական կազմակերպությունն է այլ աղբյուրներից, մասնավոր հատվածից շատ գումար բերել: Եթե դու քիչ ես փող բերել, ուրեմն քո ծառայությունը լավը չէ: Բուժհիմնարկները նաև պարտավոր կլինեն աուդիտ անել՝ իրենց ֆինանսական գործունեության թափանցիկությունը ցույց տալու համար: Չափազանց կարևոր է, որ դուք տեղում այս քաղաքականությունը վարեք»:

Ինչ վերաբերում է կրթության ոլորտի բարեփոխումներին, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ կրճատումն ու օպտիմալացումն ինքնանպատակ չեն: «Մենք ուզում ենք որակյալ կրթական համակարգ ձևավորել: Մինչև տարեվերջ ուսուցչի վարձավճարման համակարգ ենք ստեղծելու», - ասել է վարչապետը՝ հանձնարարելով այս ոլորտների պատասխանատուներին շարունակել աշխատանքները համապատասխան գերատեսչությունների հետ:

Գործադիրի ղեկավարին զեկուցվել է նաև 2017 թ. առաջին եռամսյակում մարզի արտադրական ձեռնարկությունների բիզնես գործունեության արդյունքում արձանագրված ցուցանիշների մասին: Նշվել է, որ աճ է գրանցվել էլեկտրաէներգիայի արտադրության և մշակող արդյունաբերության (խմիչքների, սննդամթերքի, դեղագործական ապրանքների և ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրություն) ոլորտներում: 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալն աճել է 2 անգամ:  Մարզում հեռանկարային է համարվում դիվերսիֆիկացված արդյունաբերության ճյուղերի զարգացումը՝ մետաղամշակում, թանկարժեք քարերի վերամշակում, թեթև, սննդի և հանքահումքային արդյունաբերություն, վերականգնվող էներգետիկա, ձկնաբուծություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և զբոսաշրջություն: Կարեն Կարապետյանը հանձնարարել է կոնկրետ գնահատական ներկայացնել այս ոլորտների մեկնարկային վիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ: Կառավարության ղեկավարը նշել է, որ մարզում հյուրանոցային զբոսաշրջության մեծ ցանց է գործում, և անհրաժեշտ է այդ ներուժն ունեցող խոշոր քաղաքներում ներդրումների ներգրավման միջոցով տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները բարելավել և զբոսաշրջային հետաքրքրությունների շրջանակն ընդլայնել:

Ներկայացվել են նաև մարզում գործունեություն ծավալող գործարարների ներդրումային ծրագրերի ընթացքին վերաբերող մանրամասներ: Եվս մեկ անգամ ընդգծելով հետադարձ կապի ապահովման կարևորությունը՝ վարչապետ Կարապետյանը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին արագ և կոնկրետ արձագանքել ներկայացվող բիզնես ծրագրերի առաջարկություններին:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը տարեվերջին գնահատելու է բոլոր մարզպետարանների աշխատանքը մի շարք հայտանիշներով, այդ թվում՝ աշխատատեղերի ստեղծում, ներդրումների ներգրավում, սեփական եկամուտների և աղբահանության գումարների հավաքագրման կարգապահություն, առողջապահական և կրթական  համակարգերի բարելավում և այլն:

 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Ամենադիտված