Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը Բենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվել Թրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Եվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներին Քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր 

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը պատասխանել է ԶԼՄ-ների հրապարակումներին

Տնտեսություն
Վերջին մի քանի օրերին զանգվածային լրատվամիջոցներում տեղ են գտել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի վերաբերյալ հրապարակումներ, որոնք կարող են տարընկալման տեղիք տալ, ավելին՝ մոլորության մեջ գցել այդ տեղեկատվությունն օգտագործողներին:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ այդուհանդերձ, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն իր երախտիքն է հայտնում ԶԼՄ-ների կողմից իրականացվող մշտադիտարկմանը և վստահեցնում է, որ հնչեցված բոլոր ահազանգերը մանրամասն ուսումնասիրվում են և, անհրաժեշտության դեպքում, յուրաքանչյուր հիմնավոր փաստարկին տրվում է համապատասխան ընթացք:
 
Հյուսիս-հարավ ճանապարհի 1կմ-ի արժեքի մասին
 
Մասնավորապես, տարընթերցման տեղիք է տվել «tert.am» կայքին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից տրամադրված տեղեկատվությունը, որը հրապարակվել է լրատվական կայքի կողմից` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում կատարված բոլոր վճարումները վերագրելով շահագործման հանձնված հատվածին:
 
Մեկ անգամ ևս պարզաբանում ենք, որ շահագործման հանձնված 31կմ ճանապարհը Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածներն են, որոնց շինարարական կապալի պայմանագրի գինը կազմում է 70.4 մլն ԱՄՆ դոլար: Ներկայում այդ ճանապարհահատվածներում իրականացվում է երաշխիքային սպասարկում, ի հայտ եկող թերությունները շտկվում են կապալառուի հաշվին:
 
Կապալառուին դեռևս չի վճարվել պահված գումարների կեսը՝ մոտ 3.3 մլն ԱՄՆ դոլար: Այդ գումարները ենթակա են վճարման միայն ի հայտ եկած թերությունները վերացնելուց և երաշխիքային ժամանակահատվածի ավարտից հետո:
 
Հակառակ մամուլում շրջանառվող տեղեկատվության, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածների 1կմ-ի միջինացված գինը կազմում է մոտ 2.35 մլն ԱՄՆ դոլար: Միաժամանակ, Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածների 1կմ-ի հաշվարկով միջինացված գնի ցուցանիշը չպետք է դիտարկվի իբրև ամբողջ Հյուսիս-հարավ ճանապարհի 1կմ-ի միջինացված գին, հաշվի առնելով, որ ճանապարհի շինարարական աշխատանքների գնի վրա ազդում են բազմաթիվ գործոններ, մասնավորապես.
•Կառուցվող և գոյություն ունեցող ճանապարհի համադրման համամասնությունը. Շինարարությունն ամբողջովին նոր ծրագծով իրականացնելու դեպքում հողային աշխատանքների ծավալը նշանակալի աճում է. 
•Կառուցվող արհեստական կառուցվածքների (ուղեանցեր, անասնանցումներ, գյուղատնտեսական տեխնիկայի անցումներ, ջրթող խողովակներ, ջրահեռացման համակարգեր) քանակը.
•Ճանապարհի ծրագծում և դրան հարող տարածքներում առկա հնագիտական վայրերը, որտեղ շինարարություն իրականացնելուց առաջ անհրաժեշտ է իրականացնել պեղումներ և այլն:
 
Շինարարական աշխատանքների համար վճարված ընդհանուր գումարի մասին
 
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման սկզբից մինչև 2017թ. օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածում վճարվել է շուրջ 150.3 մլն ԱՄՆ դոլար և 23,14 մլն եվրո:
 
Հանրության և որոշ ԶԼՄ-ների արձագանքից կարելի է եզրակացնել, որ առկա է թյուրըմբռնում: Մասնավորապես, ընդհանուր վճարված գումարի չափը ընկալվել է որպես 31կմ շահագործման հանձնված բետոնե պատվածքով ճանապարհահատվածների համար կատարված վճարում, մինչդեռ, այդ գումարը ներառում է, ոչ միայն արդեն իսկ հիշատակված 70.4 մլն ԱՄՆ դոլարը, այլև Աշտարակ-Թալին և Թալին-Գյումրի ճանապարհահատվածներում իրականացված բետոնացման աշխատանքների (2017թ. օգոստոսի 1-ի դրությամբ մոտ 11 կմ հատվածում իրականացվել են ճանապարհի բետոնե պատվածքի աշխատանքներ), հողային աշխատանքների, արհեստական կառուցվածքների հնագիտական պեղումների համար վճարված գումարները, ինչպես նաև դեռևս չմարված կանխավճարը: 
Նույն գումարի մեջ է ներառված նաև Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների համար տրված կանխավճարը, ինչպես նաև Տրանշ 3 ծրագրի վարկային համաձայնագրի խնայողությունների հաշվին Երևան - Արտաշատ և Երևան - Աշտարակ ճանապարհահատվածներում նոր կառուցվող և վերակառուցվող 9 ուղեանցերի և մեկ կամրջի աշխատանքների համար վճարված գումարները:
 
Շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերված թերությունների մասին
 
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների որակի հսկողությունը և ծավալների ստուգումը, ինչպես ցանկացած այլ շինարարական աշխատանքների դեպքում, ստուգում է որակի տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունը:
Աշխատանքի որակը ստուգում է ինժեները՝ համապատասխան որակի հսկման համակարգի միջոցով, որի շրջանակներում իրականացվում են տարատեսակ լաբորատոր փորձարկումներ: Եթե կատարված աշխատանքի որակը համապատասխանում է պայմանագրով սահմանված պահանջներին, ապա համապատասխան աշխատանքը ներկայացվում է վճարման: Հակառակ դեպքում ինժեները մերժում է կատարված աշխատանքը, դրա համար չի վճարվում, իսկ կապալառուն պարտավոր է`
1.շտկել աշխատանքների որակը կամ,
2.վերակատարել տվյալ աշխատանքը:
 
Մասնավորապես, կապալառուն պարտավոր է իրականացնել ճանապարհի բետոնե պատվածքի փորձնական հատված: Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածներում իրականացված փորձնական բետոնե պատվածքը չի համապատասխանել պայմանագրի պահանջներին, ուստի բետոնե պատվածքի այդ հատվածը քանդվել է:
Բետոնե պատվածքի որակի անհամապատասխանության մասին տեխհսկողություն իրականացնող ընկերությունը տեղեկացրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը: Հենց այդ անհամապատասխանության և այն շտկելու վերաբերյալ էլ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը հունիս և հուլիս ամիսներին շինհրապարակ կատարած այցելի ընթացքում արել է համապատասխան հայտարարություններ: 
Բետոնացման աշխատանքները թույլ կտրվի շարունակել համապատասխան որակ ստանալու դեպքում:
 
Բերրի հողի պահպանման մասին
 
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվող բոլոր հատվածներում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում պարտադիր է ՀՀ օրենսդրության պահանջների պահպանությունը:
 
Շինարարության ընթացքում հանված բերրի հողը պահուստավորվում և պահպանվում է դրա համար նախատեսված հատուկ վայրերում: Որակի տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունը բերրի հողը պահպանելու կանոնների խախտման դեպքեր չի արձանագրել: Միաժամանակ, հաշվի առնելով ԶԼՄ-ների հնչեցրած ահազանգը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հանձնարարել է ուսումնասիրել ահազանգը և է՛լ ավելի խստացնել բերրի հողի պահպանման նկատմամբ հսկողությունը:
 
Բետոնե պատվածքի կարերը փոխարինելու մասին
 
Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ ճանապարհահատվածները շահագործելու փուլում որակի տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունը մտահոգություն է հնչեցրել, որ բետոնե պատվածքի կարերը հերմետիկացնելու նպատակով կիրառված նյութը չի ապահովում երկարաժամկետ հերմետիկացում: 
Այդ պատճառով երաշխիքային սպասարկման ժամանակահատվածում կապալառուին հանձնարարվել է կարերը հերմետիկացնող նյութն իր հաշվին փոխարինել բետոնե պատվածքի ավելի լավ ցուցանիշներ ապահովող նյութով: Փոխարինման աշխատանքները կապալառուն ավարտել են 2017թ. օգոստոսին:
 
Հավատարիմ մնալով իր որդեգրած թափանցիկ աշխատաոճին, ինչպես նաև կարևորելով ազգային ծրագրերի իրականացման գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության անհրաժեշտությունը՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մեկ անգամ ևս հայտարարում է, որ շարունակելու է խիստ հսկողությունը այդ գործընթացի նկատմամբ: 
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը
Ամենադիտված