Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով ԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքը Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան ԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքում Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Որ հասցեներում լույս չի լինի Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին 

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ

Տնտեսություն

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն աշխատանքային այցով եղել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում: ՊՈԱԿ-ի վարչական շենքում գտնվող թանգարանում կարճատև շրջայցից հետո բնապահպանության նախարարը գերատեսչության պատասխանատուների հետ մեկնել է արգելոցի հրդեհից վնասված տարածքներ, շրջել մի քանի տեղամասերում, որտեղ մասնագետներն  արձանագրել են բնության ինքնավերականգնման ակնառու փաստեր: «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Հրաչյա Հովակիմյանն սշխատանքային խմբին և լրագրողներին հայտնել է, որ կրակի արագ տարածման հետևանքով շատ բույսերի արմատային համակարգերը չեն վնասվել, ինչը փաստում են ինքնավերականգնման արդեն իսկ արձանագրված համատարած դեպքերը, իսկ կենդանական աշխարհից արձանագրվել է միայն մորեխների և մրջյունների վնասման դեպքեր: Աշխատանքային խմբի անդամները և վերջիններիս ուղեկցող լրագրողները տեղում արձանագրել են արգելոցի բնակչին` գյուրզա տեսակի օձին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարությունից, նախարարը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ արգելոցում իրականացվում են լայնամասշտաբ բարեփոխումներ: Մասնավորապես` կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում կձևավորվի ուղեփակոցային հսկողության ծառայութուն` մուտքի սահմանված ռեժիմն լիարժեք ապահովելու համար, երկրորդը` ստեղծվելու է արագ արձագանքման խումբ, որը  որսագողության և տարերային աղետների դեմ պայքարի արագ միջոցառումներ կիրականացնի և երրորդ` կձևավորվեն ըստ տեղամասերի ծառայություններ, որոնք առանձին-առանձին կիրականացնեն արգելոցային ռեժիմի պահպանման և մոնիթորինգի աշխատանքները:  Նախատեսվում է իրականացնել հակահրդեհային համալիր միջոցառումներ` տեխնիկական համապատասխան սարքերով արգելոցը զինելուց մինչև ջրագծերի միջոցով արգելոցի որոշ տարածքներից ջուրն առավել ջրազուրկ հատվածներ հասցնելը: Բարեփոխումների շրջանակում  մշակվում է և առաջիկայում ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի արգելոցի կառավարման նոր պլանը, որով լուծվելու են սկզբունքային մի շարք հարցեր, մասնավորապես` ամբողջացվելու են արգելոցի սահմանները, քանի որ դրանց ներկայիս հատվածական բնույթը խոչընդոտում է լիարժեք պահպանությանը, արգելվելու է նաև արգելոցին մոտ որսահանդակների առկայությունը` բացառելով հավանականությունը, որ այդ հատվածներում որսի թիրախ դառնան նաև արգելոցից դուրս եկած կենդանիները: Նախարարը տեղեկացրել է, որ արգելոցի խնդիրների լուծմանը կուղղվեն դրամաշնորհային և հիմնադրամների կողմից հատկացվող մասնավոր նվիրատվությունները: Սակայն Արծվիկ Մինասյանն առաջնային է համարել հասարակության մոտ բնապահպանական գիտակցության և մշակույթի ձևավորում, առանց որի, ինչքան էլ լավ աշխատեն պետական պատասխանատու կառույցները, հնարավոր չէ արդյունավետորեն պահպանել շրջակա միջավայրը: Անդրադառնալով հրդեհի բռնկման պատճառների մասին հարցին` Ա.Մինասյանը հայտնել է, որ ԱՄՆ կառավարության տրամադրած արբանյակային լուսանկարներից երևում է, որ հրդեհի բռնկումն արձանագրելուց մի քանի ժամ անց առկա է եղել 3  օջախ, որոնք միմյանցից հեռու են 3-4 կիլոմետր, ինչը բնական երևույթներով չէր կարող պայմանավորված լինել, իսկ մարդու միջամտության միտումնավոր, թե պատահական լինելը  կարող է պարզել միայն հետաքննությունը:

Շրջայց կատարելիս Արծվիկ Մինասյանը հետևել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ինքնատիպ բնաշխարհը  կտավին հանձնելու նպատակով արգելոցում նկարող ՀՀ նկարիչների միության անդամ տասը նկարիչների աշխատանքներին, գոհունակությամբ նկատել, որ վերջիններս իրենց աշխատանքներով մեծապես օգնում են հասարակության շրջանում  բնության հանդեպ սիրո և հոգատարության սերմանմանը և բնապահպանական մշակույթի ձևավորմանը:

ՀՀ բնապահպանության նախարարը ծանոթացել է նաև արգելոցի կարողությունների ուժեղացման նպատակով միջազգային կազմակերպությունների տրամադրած սարքավորումներին և վերազինած հրշեջ մեքենային: Վերջինս վերազինվել և սարքին վիճակի էր բերվել Բնության համաշխարհային հիմնադրամի  հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Նման մեքենայի անհրաժեշտությունը զգացվել էր օգոստոսի 12-ին բռնկված հրեդեհի տարածումը կանխելու և ընդհանրապես բնական աղետի դեմ պայքարելու ժամանակահատվածում: ՀՀ բնապահպանության նախարարը նշել է, որ արգելոցի տեխնիկական վերազինման աշխատանքներին զուգահեռ առաջիկայում պահպանվող տարածքը կապահովվի օդային կապով, ինչը կնպաստի արագ արձագանքման և մոնիթորինգի աշխատանքներին:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. Արտետա
Ամենադիտված