Իտալացիներն առաջարկում են ուղղաթիռներով ծառայություններ մատուցել Հայաստանում
Տնտեսություն
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է 1964 թվականին հիմնադրված իտալական ուղղաթիռների Elitaliana ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ալեսսանդրո Գիուլիվիի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին ՔԱԳՎ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում իտալացի գործընկերները ներկայացրել են Elitaliana ընկերության ծավալած գործունեությունը, ընկերության կողմից իրականացվող ծառայությունները և նշել են իրենց հետաքրքվածությունը՝ Հայաստանում ուղղաթիռներով ծառայություններ մատուցելու շուրջ:
Սերգեյ Ավետիսյանը, ողջունել է գործընկերներին և վերջիններիս հետաքրքվածությունը, նշել է իրականացվող քայլերը՝ միտված քաղաքացիական ավիացիայի զարգացմանը և շեշտել՝ Հայաստանում ուղղաթիռներով թռիչքներ իրականացնելու առկա անհրաժեշտությունը:
ՔԱԳՎ պետն առաջարկել է նաև իր պատրաստակամությունը՝ աջակցելու հետագա աշխատանքների կատարմանը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)