Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Որ հասցեներում լույս չի լինի Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը 

Իգնատի Առաքելյանը բաց դաս է անցկացրել Ի-Վի-Էն գինու ակադեմիայում

Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին այցելել է Ի-Վի-Էն գինու ակադեմիա` գործունեությանն ու ընթացիկ ծրագրերին տեղում ծանոթանալու նպատակով: Այցի ընթացքում նախարարին ուղեկցում էին փոխնախարար Ռոբերտ Մակարյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն  Զարուհի Մուրադյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Իգնատի Առաքելյանը շրջել է ակադեմիայի լաբորատորիայում, ծանոթացել առկա հզորություններին, այնուհետև բաց դաս  է անցկացրել ուսանողների համար, պատասխանել նրանց հուզող հարցերին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը:

Իր խոսքում նախարար Իգնատի Առաքելյանը, մասնավորապես, կարևորել է խաղողագործության և գինեգործության ոլորտների հետագա զարգացման համար բերքի որակի բարձրացման ուղղությամբ միջոցառումների ձեռնարկումը, կոլեկցիոն այգիների հիմնումը, ինչպես նաև ժամանակակից գիտելիքներով օժտված բարձրակարգ մասնագետների պատրաստումը:

Այնուհետև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի միջև կնքվել է համագործակցության եռամյա հուշագիր:

«Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» հիմնադրամի և Ի-Վի-Էն գինու ակադեմիայի տնօրեն Վարդան Ուռուտյանը նշել է, որ հուշագրով նախատեսվում է հիմնադրամների միջև համատեղ ծրագրերի իրականացում, հիմնականում` կրթության ոլորտում:

«Հիմնական ջանքներն ուղղելու ենք որակյալ կադրերի պատրաստմանը, գինեգործների վերապատրաստմանը, գինու զբոսաշրջության զարգացմանը և նմանատիպ այլ ծրագրերի», - հավելել է Վարդան Ուռուտյանը: 

Անդրադառնալով գինու ակադեմիայի գործունեությանը` Վարդան Ուռուտյանը նշել է, որ ներկայումս այստեղ սովորում է 20 ուսանող, հաջորդ ուսումնական տարում` նրանց թիվը կհասնի 25-ի:  

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն  Զարուհի Մուրադյանն իր հերթին հույս է հայտնել, որ նման ծրագրերը շարունակական կլինեն.

«Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի ոլորտում ունենանք բարձրակարգ, որակյալ մասնագետներ, որոնք մեզ հետագայում կօգնեն իրականացնել մեր ծրագրերը»,-մասնավորապես նշել է Զարուհի Մուրադյանը:

 Ի-վի-էն գինու ակադեմիայի դասախոս Արտեմ Պարսեղյանի խոսքով`  Հայաստանում խաղողագործության և գինեգործության նկատմամբ հետաքրքրությունը չափազանց մեծ է, ուսանողների հոսքը տարեցտարի ավելանում է, այժմ ակադեմիական դասընթացների համար դիմում են նաև մարդիկ, որոնց սկզբնական կրթությունը գինեգործության հետ չի առնչվում: Արտեմ Պարսեղյանն այստեղ դասավանդում է «Գինու մանրէաբանություն» առարկան: Առաջին մասնագիտությամբ կենսաբան է,  գինեգործությունը սովորել է Գերմանիայում և Ֆրանսիայում: Իր խոսքով` փորձում է ուսանողների համար բացահայտել գինու միկրոաշխարհը: 

«Իրական գինեգործները մարդիկ չեն, իրական գինեգործները խմորասնկերն են, որոնք  խաղողի հյութը վերածում են մեկ այլ ըմպելիքի, որը կոչվում է գինի:  Մենք պարզապես  փորձում ենք  նրանց աշխատանքը կառավարել, որոշ դեպքերում` հետևել և տեսնել, թե դա ինչ արդյունքի կբերի»,- պարզաբանում է Պարսեղյանը:

Ի-Վի-Էն գինու ակադեմիան ստեղծվել է 2014 թվականին «Սեմինա Քոնսալթինգ»  ընկերության հետ համատեղ: Ակադեմիան առաջարկում է ինչպես «Գինեգործություն և գինու բիզնես» 18-ամսյա մասնագիտական հավաստագրային ծրագիր, այնպես էլ 2-3-օրյա դասընթաց գինու սիրահարների և էնտուզիաստների համար, որի ընթացքում ներկայացվում են աշխարհի գինիները, հատուկ դասընթաց ունեն հայկական գինիների մասին, սովորեցնում են տիրապետել գինու համտեսման արվեստին, ինչպես նաև տարբերակել գինիների տեսակներն ու որակը:  ԱՀԿՄԿ/ICARE հիմնադրամը հավաստագրային ծրագիրն իրականացնում է Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի հետ համատեղ:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայի
Ամենադիտված